Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՄԱԼՅԱ ԱԲՈՎՅԱՆ» Ա/Ձ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԹԻՎ 495, 495/1, 495/2, 495/3 ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

23 մայիսի 2006 թ. N 206-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԱՄԱԼՅԱ ԱԲՈՎՅԱՆ» Ա/Ձ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԹԻՎ 495, 495/1, 495/2, 495/3 ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.7 -րդ հոդվածը, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 436-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ գլխի 47-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2006 թվականի մայիսի 15-ի թիվ 22 արձանագրություն), քննարկելով փոխանակման կետի բացատրությունները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «Ժզ» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «Ամալյա Աբովյան» Ա/Ձ (լիցենզիա թիվ 495/1) այլ վայրում ևս գործող արտարժույթի փոխանակման կետի կողմից Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրության պահանջները խախտելու համար «Ամալյա Աբովյան» Ա/Ձ արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու համար տրամադրված թիվ 495, 495/1, 495/2, 495/3 լիցենզիաները ուժը կորցրած ճանաչել։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Ամալյա Աբովյան» Ա/Ձ-ին (ք. Երևան, Դիմիտրովի 89 շենքի մոտի կրպակ) հանձնելու պահից։

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ` Տ. Սարգսյան

2006 թ. մայիսի 30

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։