Անցնել բովանդակությանը

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ N 6-Ա ՈՐՈՇՈՒՄԸ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

25 մայիսի 2006 թվականի N 6-Ա

ք. Երևան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

Հաշվի առնելով բաց վարկանիշային քվեարկության արդյունքները, ինչպես նաև ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 37 և 50 հոդվածների, «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 30, 31 և 63 հոդվածների, «Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի կարգը հաստատելու մասին» Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 06.02.2004թ. թիվ 3-Ն որոշման 20 կետի դրույթներով, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է.

1. «ՈՒԼԻՍ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությանը ճանաչել Երևան քաղաքի տարածքում 90.3 ՄՀց հաճախությամբ ռադիոհաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի հաղթող:

2. «ՈՒԼԻՍ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությանը տալ ռադիոհաղորդումների հեռարձակման լիցենզիա։

Նախագահ՝ Գ. Ամալյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։