Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՈՒ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1998-11-30-ից մինչև 1999-12-27։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1999-12-27Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 դեկտեմբերի 1994 թվականի N 577

քաղ. Երևան

Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված արտասահմանյան վարկային միջոցների և նվիրատվությունների հաշվին ապրանքների ու ծառայությունների գնման կարգի մասին

(վերնագիրը խմբ. 27.01.98 N 39)

Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված արտասահմանյան վարկային միջոցների արդյունավետ օգտագործման, վարկային ծրագրերով նախատեսված աշխատանքների կազմակերպման և մրցույթների անցկացման նկատմամբ վերահսկողության իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. (կետն ուժը կորցրել է 17.11.98 N 711)

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված արտասահմանյան վարկային միջոցների և նվիրատվությունների հաշվին ապրանքների ու ծառայությունների գնման կարգը (կցվում է):

(2-րդ կետը խմբ. 27.01.98 N 39)

3. Վարկային համաձայնագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին ստեղծել իրավաբանական անձի կարգավիճակով ծրագրերի իրականացման գրասենյակներ (այսուհետև` ԾԻԳ), եթե համապատասխան վարկային համաձայնագրով այլ բան չի նախատեսված:

(3-րդ կետը փոփ. 17.11.98 N 711)

4. (կետն ուժը կորցրել է 17.11.98 N 711)

5. Սահմանել, որ ԾԻԳ-երի պահպանման ծախսերի ֆինանսավորումը վարկատուի և Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնության դեպքում, իրականացվում է համապատասխան վարկային միջոցների հաշվին:

6. (կետն ուժը կորցրել է 17.11.98 N 711)

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Հավելված

ՀՀ կառավարության 1994 թ.

դեկտեմբերի 15-ի N 577 որոշման

Կ Ա Զ Մ

Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված արտասահմանյան վարկային միջոցների ԵՎ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

(հավելվածն ուժը կորցրել է 17.11.98 N 711)

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1994 թ.

դեկտեմբերի 15-ի N 577 որոշմամբ

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

I. Ընդհանուր դրույթներ

1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված արտասահմանյան վարկային միջոցների և նվիրատվությունների հաշվին ապրանքների ու ծառայությունների գնումների նպատակով մրցույթների կազմակերպման և պայմանագրերի կնքման կարգը:

(1-ին կետը փոփ. 27.01.98 N 39)

2. Մրցույթը վարկատուի և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պահանջներին համապատասխանող կազմակերպությունների ընտրության ձև է` տվյալ վարկային ծրագիրն իրագործելու համար:

3. Սույն կարգի նպատակն է բարձրացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված արտասահմանյան վարկային միջոցների օգտագործման արդյունավետությունը և մրցույթների անցկացման նկատմամբ վերահսկողության իրականացումը:

4. Վարկային միջոցների օգտագործումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին կից ծրագրերի իրականացման գրասենյակների (այսուհետև` ԾԻԳ) կողմից ընդունված և խորհրդի կողմից հաստատված որոշումների հիման վրա:

5. Վարկային ծրագրերի իրականացման ընթացքում նոր ծրագրերի ֆինանսավորումն իրականացվում է տվյալ ծրագրի համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին կից ԾԻԳ-երի կողմից ընդունված և խորհրդի կողմից հաստատված որոշումների հիման վրա:

II. Մրցույթների նախապատրաստումը և անցկացումը

6. Համապատասխան ծրագրի համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին կից ԾԻԳ-երը, վարկատուի հետ համաձայնեցված, որոշում են մրցույթի անցկացման ձևը և մրցույթին մասնակցելու իրավունք ունեցող կազմակերպությունների ցանկը:

7. Համապատասխան ԾԻԳ-ը հրապարակայնորեն, զանգվածային լրատվության միջոցներով, հայտարարում է մրցույթի անցկացման մասին:

8. ԾԻԳ-ը, վարկատուի պահանջների համաձայն, պատրաստում է մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթ, որը հաստատում են տվյալ ծրագրի համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված նախարարությունները, պետական վարչությունները, գերատեսչությունները:

9. Մրցույթի մասնակիցները համապատասխան ԾԻԳ-ից ձեռք են բերում մրցութային փաստաթղթերի փաթեթը (մրցութային առաջարկը):

10. Մրցութային առաջարկը մրցույթի մասնակիցների կողմից փակ, կնքված ծրարով (5 օրինակից) ներկայացվում է համապատասխան ԾԻԳ-ին:

11. Տվյալ ծրագրի համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների ղեկավարները և համապատասխան ԾԻԳ-ի տնօրենը մրցույթի արդյունքների գնահատման նպատակով բացում են կնքված ծրարները, կազմելով արձանագրություն ներկայացված առաջարկությունների վերաբերյալ:

12. Խորհրդի անդամները դիտորդի կարգավիճակով կարող են մասնակցել մրցույթի կազմակերպմանը` վերահսկելու նպատակով:

13. Տվյալ ծրագրի համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների ղեկավարները և համապատասխան ԾԻԳ-ի տնօրենը որոշում են կայացնում մրցույթի հաղթողի վերաբերյալ:

14. Խորհուրդն իր նիստում հաստատում է մրցույթի հաղթողի վերաբերյալ տվյալ ծրագրի համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների ղեկավարների և համապատասխան ԾԻԳ-ի տնօրենի կողմից ընդունված որոշումը:

15. Այն դեպքում, երբ մրցույթի ներկայացված ապրանքների (ծառայությունների) արժեքը գերազանցում է 1 մլն ԱՄՆ-ի դոլարը, խորհրդի որոշումը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

(15-րդ կետը փոփ. 27.01.98 N 39)

16. Խորհրդի նիստը համարվում է կայացած, եթե նիստին մասնակցում է խորհրդի անդամների առնվազն կեսը:

17. Մրցույթի հաղթողի վերաբերյալ որոշումը հաստատվում է ձայների պարզ մեծամասնությամբ:

18. Խորհրդի որոշման հիման վրա համապատասխան ԾԻԳ-ը, վարկային համաձայնագրով սահմանված կարգով, վարկատուի հետ համաձայնեցնում է մրցույթում հաղթողի հետ կնքվելիք պայմանագրի նախագիծը, որից հետո տվյալ ծրագրի համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների և մրցույթում հաղթողի միջև կնքվում է պայմանագիր:

(կարգը փոփ. 27.01.98 N 39)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։