Հոդված 14
Հոդված 14
Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից այդ մասին դուրս գալու օրվանից ոչ ուշ, քան 6 ամիս առաջ գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին:
Կատարված է Չոլպոն Աթա քաղաքում 2004 թվականի ապրիլի 16-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:
Ադրբեջանի Հանրապետության
Հատուկ կարծիքը
«Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների` հանրակրթական հաստատություններ մուտք գործելը ապահովելու մասին` այդ պետությունների քաղաքացիներին տրամադրվող պայմաններով, ինչպես նաև հանրակրթական հաստատություններում սովորողների և մանկավարժական աշխատակիցների սոցիալական պաշտպանության մասին» Համաձայնագրի վերաբերյալ
1992թ. մայիսի 15-ի «Կրթության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի և 1997թ. հունվարի 17-ի «Անկախ Պետությունների Համագործակցության միասնական (ընդհանուր) կրթական տարածքի ձևավորման գործում համագործակցության մասին» համաձայնագրի դրույթները Ադրբեջանի Հանրապետության համար ուժ կունենան առաջին փաստաթղթին նրա միանալու և երկուսի համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարումից հետո:
Ադրբեջանի Հանրապետության
վարչապետի առաջին տեղակալ`
Ա. ԱԲԱՍՈՎ
Վրաստանի վերապահումը
«Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների` հանրակրթական հաստատություններ մուտք գործելը ապահովելու մասին` այդ պետությունների քաղաքացիներին տրամադրվող պայմաններով, ինչպես նաև հանրակրթական հաստատություններում սովորողների և մանկավարժական աշխատակիցների սոցիալական պաշտպանության մասին» Համաձայնագրի վերաբերյալ
Բացառությամբ նախաբանի երկրորդ պարբերության:
ԶՈՒՐԱԲ ԺՎԱՆԻԱ
Համաձայնագիրը ստորագրել են Ադրբեջանական Հանրապետության (վերապահումով), Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Վրաստանի (վերապահումով), Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության Կառավարությունները
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել Ռուսաստանի Դաշնության համար՝ 03.06.2005, Բելառուսի համար՝ 03.06.2005, Հայաստանի Հանրապետության համար՝ 03.06.2005