Անցնել բովանդակությանը

ԿՈՆՎԵՆՑԻԱ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԹՂԹԱԿՑԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Կոնվենցիաընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սույն Կոնվենցիայի նպատակների համար օգտագործվում են հետևյալ հիմնական տերմինները և սահմանումները.

թղթակից - անձ (անկախ նրա քաղաքացիությունից), որը հավատարմագրված է Անկախ Պետությունների Համագործակցության մյուս մասնակից պետությունում և ներկայացնում է Կողմերից մեկի զանգվածային լրատվության միջոցը, որը գրանցված է նրա ազգային օրենսդրությանը համապատասխան.

հավատարմագրման պետություն - Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետություն, որտեղ հավատարմագրված է թղթակիցը.

հավատարմագրում - որոշակի ժամկետով զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի նշանակումը հավատարմագրող պետության լիազորված մարմնում և նրա հավատարմագրային փաստաթուղթ ստանալը.

լիազորված մարմիններ - կենտրոնական պետական մարմիններ, որոնք իրականացնում են Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից մյուս պետությունների զանգվածային լրատվության միջոցները ներկայացնող թղթակիցների հավատարմագրման և գործունեության հարցերի կարգավորումը:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։