Հոդված 17
Հոդված 17
Համաձայնագիրը գործում է ուժի մեջ մտնելու օրվանից հինգ տարվա ընթացքում:
Այդ ժամկետը լրանալուց հետո Համաձայնագիրն ինքնաբերաբար երկարացվում է նոր հնգամյա ժամկետով, եթե Կողմերն այլ որոշում չեն կայացնում:
Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` այդ մասին գրավոր ծանուցելով ավանդապահին դուրս գալուց առնվազն վեց ամիս առաջ:
Համաձայնագրից դուրս գալու պահին համապատասխան Կողմը պետք է կատարի բոլոր նյութական և ֆինանսական պարտավորությունները, որոնք ծագել են սույն Համաձայնագրին նրա մասնակցելու ժամանակ:
Կատարված է Քիշնև քաղաքում 2002 թվականի հոկտեմբերի 7-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է ԱՊՀ Գործադիր կոմիտեում, որն էլ սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:
Համաձայնագիրը ստորագրել են Ադրբեջանական Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Վրաստանի, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության, Ուկրաինայի Կառավարությունները:
Հավելված
Անչափահասների իրենց մշտական բնակության պետություններ
վերադարձնելու հարցերով ԱՊՀ մասնակից պետությունների
համագործակցության մասին Համաձայնագրի
Ց Ա Ն Կ
Տարանցիկ հիմնարկությունների, որոնց միջոցով իրականացվում է իրենց մշտական բնակության պետություններ վերադարձվող անչափահասների միջպետական փոխադրումը*
Ադրբեջանի Հանրապետությունում Բաքվի ընդունիչ-բաշխիչ կայան
Հայաստանի Հանրապետությունում Երևան քաղաքի` երեխաների ընդունման և ուղղորդման կենտրոն` ՀՀ ՆԳՆ միջոցով
Բելառուսի Հանրապետությունում Մինսկի մարզգործկոմի ՆԳՎ անչափահասների ընդունիչ-բաշխիչ կայան
Վրաստանում Թբիլիսիի, Բաթումի ընդունիչ-բաշխիչ կայաններ
Ղազախստանի Հանրապետությունում Ալմաթիի, Ակտաուսկի, Ուստ Կամենոգորսկի, Ուրալի, Պետրոպավլովսկի, Պավլոդարի և Շիկմենտսկի անչափահասների ժամանակավոր մեկուսացման, ադապտացման և վերականգնողական կենտրոններ
Ղրղզստանի Հանրապետությունում Բիշկեկի անչափահասների ադապտացման և վերականգնողական կենտրոն
Մոլդովայի Հանրապետությունում Քիշնև քաղաքում անչափահասների հանրապետական ընդունիչ-բաշխիչ կայան
Ռուսաստանի Դաշնությունում Եկատերինբուրգի, Կրասնոյարսկի, Մոսկվայի, Նիժնետագիլի, Նովոսիբիրսկի իրավախախտումների ժամանակավոր մեկուսացման կենտրոններ, անչափահասների սոցիալ-վերականգնողական կենտրոններ Բելգորոդ, Մոսկվա, Օրենբուրգ, Սանկտ Պետերբուրգ քաղաքներում, երեխաների սոցիալական մանկատներ Մախաչկալա, Խաբարովսկ քաղաքներում, Սմոլենսկի մարզում
Տաջիկստանի Հանրապետությունում Դուշամբե քաղաքում Տաջիկստանի Հանրապետության ՆԳՆ անչափահասների ընդունիչ-բաշխիչ կայան
Թուրքմենստանում Աշգաբատի ընդունիչ-բաշխիչ կայան
Ուզբեկստանի Հանրապետությունում Տաշքենդի մարզի ՆԳՎ Յանգիյուլի` անչափահասների ընդունիչ-բաշխիչ կայան
Ուկրաինայում Կիև քաղաքում Ուկրաինայի ՆԳՆ գլխավոր վարչության անչափահասների ընդունիչ-բաշխիչ կայան, Խարկովի մարզում Ուկրաինայի ՆԳՆ վարչություն
*Սույն Ցանկում փոփոխություններ և լրացումներ կարող են կատարվել ավանդապահին համապատասխան Կողմի գրավոր ծանուցման միջոցով:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել Ադրբեջանական Հանրապետության համար` 10.06.2004թ., Հայաստանի Հանրապետության համար` 10.06.2004թ., Ղրղզստանի Հանրապետության համար` 10.06.2004թ., Ուկրաինայի համար` 14.02.2005թ.: