Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

1. Աշխատանքի միջազգային կազմակերպության յուրաքանչյուր անդամ, որը վավերացնում է սույն Կոնվենցիան, պարտավորվում է իրականացնել ընթացակարգեր, որոնք կապահովեն կառավարության, գործատուների և աշխատավորների միջև արդյունավետ խորհրդակցությունները ներքոշարադրյալ 5-րդ հոդվածի 1-ին կետում հիշատակված՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության գործունեությանը վերաբերող հարցերով:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված ընթացակարգերի բնույթը և ձևը սահմանվում են յուրաքանչյուր երկրում, ազգային գործելակերպին համապատասխան, ներկայացուցչական կազմակերպությունների հետ, եթե այդպիսիք գոյություն ունեն, խորհրդակցությունից հետո, և եթե այդպիսի ընթացակարգերը դեռևս սահմանված չեն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։