Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

1. Սույն Կոնվենցիայով նախատեսված ընթացակարգերի նպատակն է խորհրդակցությունների անցկացումը հետևյալ հարցերով.

ա) կառավարության պատասխաններն Աշխատանքի միջազգային խորհրդաժողովի օրակարգի կետերի վերաբերյալ հարցաշարին և կառավարության մեկնաբանությունները Խորհրդաժողովի կողմից քննարկվելիք տեքստերի նախագծերի վերաբերյալ.

բ) Աշխատանքի միջազգային կազմակերպության կանոնադրության 19-րդ հոդվածին համապատասխան` կոնվենցիաների և հանձնարարականների ներկայացման հետ կապված` իրավասու մարմնին կամ իրավասու մարմիններին արվելիք առաջարկություններ.

գ) չվավերացված կոնվենցիաների և չկիրարկված հանձնարարականների` համապատասխան պարբերականությամբ վերաքննարկում` անհրաժեշտության դեպքում դրանց վավերացնելը կամ կիրարկելը խթանելու համար ձեռնարկվելիք միջոցները քննարկելու նպատակով.

դ) Աշխատանքի միջազգային կազմակերպության կանոնադրության 22-րդ հոդվածին համաձայն` Աշխատանքի միջազգային բյուրո ներկայացվելիք զեկույցներից ծագող հարցեր,

ե) վավերացված կոնվենցիաների չեղյալ հայտարարման մասին առաջարկություններ:

2. Սույն հոդվածի առաջին կետում հիշատակված հարցերի պատշաճ քննարկումն ապահովելու նպատակով խորհրդակցություններն անցկացվում են համաձայնությամբ որոշված համապատասխան ժամանակահատվածներում, սակայն առնվազն տարին մեկ անգամ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։