030.0067.24.06.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր Սահմանադրության փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի մասին» ՆՀ-48 հրամանագրով ստեղծված հանձնաժողովի կազմը համալրելու նպատակով որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր Սահմանադրության փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի կազմում լրացուցիչ ընդգրկել`
Արմեն Խաչատուրյանին - Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ
Արմեն Մարտիրոսյանին - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
«Հայաստանի դեմոկրատական կուսակցություն» հասարակական-քաղաքական կազմակերպության ներկայացուցչին:
2. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
Երևան
24 հունիսի 1998 թ.
ՆՀ-67