Կիրառման եվ սահմանման ոլորտը
Հոդված 2
Հոդված 2
Սույն Կոնվենցիայի նպատակների համար «կոլեկտիվ բանակցություններ» հասկացությունը տարածվում է այն բոլոր բանակցությունների վրա, որոնք անց են կացվում գործատուի, գործատուների խմբի կամ գործատուների մեկ կամ մի քանի կազմակերպությունների միջև՝ մի կողմից, և աշխատողների մեկ կամ մի քանի կազմակերպությունների միջև՝ մյուս կողմից, հետևյալ նպատակներով՝
ա) որոշելու աշխատանքի և զբաղվածության պայմանները, և /կամ
բ) կարգավորելու գործատուների և աշխատողների միջև հարաբերությունները, և /կամ
գ) կարգավորելու գործատուների կամ նրանց կազմակերպությունների և աշխատողների կազմակերպության կամ կազմակերպությունների միջև հարաբերությունները: