Անցնել բովանդակությանը
Կիրառման եվ սահմանման ոլորտը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

1. Եթե ազգային օրենսդրությունը կամ գործելակերպը ընդունում է աշխատողների ներկայացուցիչների գոյությունը, ինչպես դա սահմանված է Աշխատավորների ներկայացուցիչների մասին 1971թ. Կոնվենցիայի 3-րդ հոդվածի «բ» կետում, ապա ազգային օրենսդրությունը կամ գործելակերպը կարող են սահմանել, թե սույն Կոնվենցիայի նպատակների համար «կոլեկտիվ բանակցություններ» հասկացությունը ինչ չափով է տարածվում նաև այդ ներկայացուցիչների հետ բանակցությունների վրա:

2. Երբ, սույն հոդվածի 1-ին կետին համաձայն, «կոլեկտիվ բանակցություններ» հասկացությունը տարածվում է նաև սույն կետում նշված աշխատողների ներկայացուցիչների հետ բանակցությունների վրա, անհրաժեշտության դեպքում պետք է ձեռնարկվեն համապատասխան միջոցներ, որպեսզի այդ ներկայացուցիչների ներկայությունը չօգտագործվի աշխատողների շահագրգիռ կազմակերպությունների դիրքերը թուլացնելու նպատակով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։