Անցնել բովանդակությանը

ԿՈՆՎԵՆՑԻԱ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Կոնվենցիաընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

1. Սույն Կոնվենցիան վավերացնող Աշխատանքի միջազգային կազմակերպության յուրաքանչյուր անդամ պարտավորվում է սահմանել վարձու այն աշխատողների բոլոր խմբերն ընդգրկող` նվազագույն աշխատավարձի սահմանման համակարգ, որոնց աշխատանքի պայմանները նպատակահարմար են դարձնում այդպիսի համակարգի կիրառումը:

2. Յուրաքանչյուր երկրի իրավասու մարմինը գործատուների և աշխատողների շահագրգիռ ներկայացուցչական կազմակերպությունների համաձայնությամբ կամ նրանց հետ սպառիչ խորհրդակցությունից հետո, որտեղ այդպիսիք կան, սահմանում է վարձու այն աշխատողների խմբերը, որոնց վրա տարածվում է այդ համակարգը:

3. Սույն Կոնվենցիան վավերացնող Կազմակերպության յուրաքանչյուր անդամ, Աշխատանքի միջազգային կազմակերպության կանոնադրության 22-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, Կոնվենցիայի կիրառման մասին իր առաջին զեկույցում նշում է վարձու աշխատող անձանց այն բոլոր խմբերը, որոնց վրա չի տարածվում սույն հոդվածի դրույթների գործողությունը, նշելով դրանք չտարածելու պատճառները, և հետագա զեկույցներում հայտնում է այդպիսի խմբերի վերաբերյալ իր օրենսդրության և փորձի վիճակի մասին, ինչպես նաև` թե որքանով է Կոնվենցիան կիրառվում կամ` ենթադրվում է կիրառել այդ խմբերի նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։