Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

1. Կազմակերպության յուրաքանչյուր անդամ, որը վավերացրել է սույն Կոնվենցիան, ստեղծում և/կամ պահպանում է ազգային պայմաններին և պահանջներին հարմարեցված ընթացակարգ, որը թույլ է տալիս սահմանել և ժամանակ առ ժամանակ վերանայել վարձու աշխատող անձանց խմբերի նվազագույն աշխատավարձը, որոնց վրա տարածվում է 1-ին հոդվածի գործողությունը:

2. Այդպիսի ընթացակարգի ստեղծման, գործադրման և փոփոխման կապակցությամբ նախատեսվում են սպառիչ խորհրդակցություններ գործատուների և աշխատողների շահագրգիռ ներկայացուցչական կազմակերպությունների հետ կամ, որտեղ այդպիսիք չկան, գործատուների և աշխատողների շահագրգիռ ներկայացուցիչների հետ:

3. Այն դեպքերում, երբ դա համապատասխանում է նվազագույն աշխատավարձի սահմանման ընթացակարգի բնույթին, նրա կիրառման ժամանակ նախատեսվում է նաև.

ա) գործատուների և աշխատողների շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների, իսկ որտեղ այդպիսիք չկան, հավասար հիմունքներով` գործատուների և աշխատողների շահագրգիռ ներկայացուցիչների անմիջական մասնակցությունը,

բ) այն անձանց անմիջական մասնակցությունը, որոնք ունեն երկրի ընդհանուր շահերը ներկայացնելու ճանաչված իրավասություն և նշանակված են գործատուների և աշխատողների շահագրգիռ ներկայացուցչական կազմակերպությունների հետ սպառիչ խորհրդակցություններից հետո, որտեղ այդպիսիք կան, և որտեղ այդպիսի խորհրդակցությունները համապատասխանում են ազգային օրենսդրությանը կամ գործելակերպին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։