Հոդված 1
Հոդված 1
Չեխիայի Հանրապետությունը, Էստոնիան, Կիպրոսը, Լատվիան, Լիտվան, Հունգարիան, Մալթան, Լեհաստանը, Սլովենիան և Սլովակիան դառնալու են, մի կողմից, Եվրոպական համայնքների և նրանց անդամ պետությունների, մյուս կողմից, Հայաստանի Հանրապետության միջև գործընկերություն հաստատող` 1996թ. ապրիլի 22-ին Լյուքսեմբուրգում ստորագրված` Գործընկերության և Համագործակցության համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) Կողմեր և համապատասխանաբար ընդունելու և հաշվի են առնելու, նույն կերպ, ինչ համայնքի այլ անդամ պետությունները, Համաձայնագրի տեքստերը և նրանց կցվող փաստաթղթերը: