ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2006 թվականի մայիսի 23-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 19-րդ հոդվածի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«11. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառ
11.1. միջուկային տեղակայանքների
հրապարակի ընտրման համար՝ տարեկան բազային տուրքի
1000-ապատիկի չափով
11.2. ռադիոակտիվ թափոնների պահեստարանների հրապարակի
ընտրման համար՝ տարեկան բազային տուրքի
500-ապատիկի չափով
11.3. ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների հրապարակի
ընտրման համար՝ տարեկան բազային տուրքի
500-ապատիկի չափով
11.4. միջուկային տեղակայանքների նախագծման
համար՝ տարեկան բազային տուրքի
1000-ապատիկի չափով
11.5. ռադիոակտիվ թափոնների պահեստարանների
նախագծման համար՝ տարեկան բազային տուրքի
500-ապատիկի չափով
11.6. ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների
նախագծման համար՝ տարեկան բազային տուրքի
500-ապատիկի չափով
11.7. միջուկային տեղակայանքների կառուցման
համար՝ տարեկան բազային տուրքի
1000-ապատիկի չափով
11.8. ռադիոակտիվ թափոնների պահեստարանների
կառուցման համար՝ տարեկան բազային տուրքի
500-ապատիկի չափով
11.9. ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների
կառուցման համար՝ տարեկան բազային տուրքի
500-ապատիկի չափով
11.10. միջուկային տեղակայանքները շահագործման
հանձնելու համար՝ տարեկան բազային տուրքի
1000-ապատիկի չափով
11.11. ռադիոակտիվ թափոնների պահեստարանները
շահագործման հանձնելու համար՝ տարեկան բազային տուրքի
200-ապատիկի չափով
11.12. ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցները
շահագործման հանձնելու համար՝ տարեկան բազային տուրքի
200-ապատիկի չափով
11.13. միջուկային տեղակայանքների շահագործման
համար՝ տարեկան բազային տուրքի
1000-ապատիկի չափով
11.14. ռադիոակտիվ թափոնների պահեստարանների
շահագործման համար՝ տարեկան բազային տուրքի
10-ապատիկի չափով
11.15. ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների
շահագործման համար՝ տարեկան բազային տուրքի
10-ապատիկի չափով
11.16. միջուկային տեղակայանքները շահագործումից
հանելու համար՝ տարեկան բազային տուրքի
1000-ապատիկի չափով
11.17. ռադիոակտիվ թափոնների պահեստարանները
շահագործումից հանելու համար՝ տարեկան բազային տուրքի
10-ապատիկի չափով
11.18. ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցները
շահագործումից հանելու համար՝ տարեկան բազային տուրքի
10-ապատիկի չափով
11.19. միջուկային տեղակայանքի սկզբնական
նախագծով չնախատեսված՝ լիցենզավորման
ենթակա այլ աշխատանքների կատարման և
ծառայությունների մատուցման համար` տարեկան բազային տուրքի
100-ապատիկի չափով
11.20. միջուկային նյութերի ներմուծման կամ
արտահանման համար՝ տարեկան բազային տուրքի
20-ապատիկի չափով
11.21. ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր
պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման
աղբյուրների ներմուծման կամ արտահանման համար՝ տարեկան բազային տուրքի
10-ապատիկի չափով
11.22. ռադիոակտիվ թափոնների ներմուծման կամ
արտահանման համար՝ տարեկան բազային տուրքի
10-ապատիկի չափով
11.23. հատուկ նյութերի ներմուծման կամ
արտահանման համար՝ տարեկան բազային տուրքի
5-ապատիկի չափով
11.24. հատուկ սարքավորումների ներմուծման կամ
արտահանման համար՝ տարեկան բազային տուրքի
5-ապատիկի չափով
11.25. հատուկ տեխնոլոգիաների ներմուծման կամ
արտահանման համար՝ տարեկան բազային տուրքի
5-ապատիկի չափով
11.26. միջուկային նյութերի հետ աշխատանքների
կատարման՝ արտադրության համար՝ տարեկան բազային տուրքի
50-ապատիկի չափով
11.27. միջուկային նյութերի հետ աշխատանքների
կատարման՝ օգտագործման համար՝ տարեկան բազային տուրքի
10-ապատիկի չափով
11.28. միջուկային նյութերի հետ աշխատանքների
կատարման՝ փոխադրման համար՝ տարեկան բազային տուրքի
10-ապատիկի չափով
11.29. միջուկային նյութերի հետ աշխատանքների
կատարման՝ պահեստավորման համար՝ տարեկան բազային տուրքի
10-ապատիկի չափով
11.30. միջուկային նյութերի հետ աշխատանքների
կատարման՝ վերամշակման համար՝ տարեկան բազային տուրքի
10-ապատիկի չափով
11.31. ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ
նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող
ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների
կատարման՝ արտադրության համար՝ տարեկան բազային տուրքի
10-ապատիկի չափով
11.32. ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր
պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման
աղբյուրների հետ աշխատանքների կատարման՝
օգտագործման համար՝ տարեկան բազային տուրքի
10-ապատիկի չափով
11.33. ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր
պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման
աղբյուրների հետ աշխատանքների կատարման՝
վերանորոգման համար՝ տարեկան բազային տուրքի
10-ապատիկի չափով
11.34. ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր
պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման
աղբյուրների հետ աշխատանքների կատարման՝
մոնտաժման և կարգաբերման համար՝ տարեկան բազային տուրքի
10-ապատիկի չափով
11.35. ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր
պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման
աղբյուրների հետ աշխատանքների կատարման՝
փոխադրման համար՝ տարեկան բազային տուրքի
5-ապատիկի չափով
11.36. ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր
պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման
աղբյուրների հետ աշխատանքների կատարման՝
պահեստավորման համար՝ տարեկան բազային տուրքի
10-ապատիկի չափով
11.37. ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների
կատարման՝ փոխադրման համար՝ տարեկան բազային տուրքի
5-ապատիկի չափով
11.38. ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների
կատարման՝ վերամշակման համար՝ տարեկան բազային տուրքի
5-ապատիկի չափով
11.39. ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների
կատարման՝ պահման համար՝ տարեկան բազային տուրքի
5-ապատիկի չափով
11.40. ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների
կատարման՝ թաղման համար՝ տարեկան բազային տուրքի
5-ապատիկի չափով
11.41. միջուկային տեղակայանքների և միջուկային
նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման
համար՝ տարեկան բազային տուրքի
50-ապատիկի չափով
11.42. ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների
համար անվտանգության տեսակետից կարևոր սարքերի,
սարքավորումների, համակարգերի նախագծման
համար՝ տարեկան բազային տուրքի
50-ապատիկի չափով
11.43. ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների
համար անվտանգության տեսակետից կարևոր
սարքերի, սարքավորումների, համակարգերի պատրաստման
համար՝ տարեկան բազային տուրքի
100-ապատիկի չափով
11.44. ատոմային էներգիայի օգտագործման
օբյեկտների, դրանց նախագծերի և այլ փաստաթղթերի
փորձաքննության համար՝ տարեկան բազային տուրքի
50-ապատիկի չափով
11.45. ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում
անվտանգության ապահովման տեսակետից կարևոր
աշխատանքներ կատարող և պաշտոններ զբաղեցնող
ֆիզիկական անձանց գործունեության համար՝
տարեկան բազային տուրքի
10-ապատիկի չափով»:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2006 թ. հունիսի 20
Երևան
ՀՕ-93-Ն