Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ «ԹՄՐԱԲԻԶՆԵՍԻ ԵՎ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՆ ՈՒԺԵՂԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանագիրընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1998-11-10-ից մինչև 2003-12-18։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2003-12-18Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ «ԹՄՐԱԲԻԶՆԵՍԻ ԵՎ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՆ ՈՒԺԵՂԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի դեկտեմբերի 21-ի «Թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների մասին» ՆՀ-270 հրամանագրի (Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի նոյեմբերի 27-ի ՆՀ-523, 1996 թվականի հունիսի 25-ի ՆՀ-604 և 1997 թվականի հունիսի 23-ի ՆՀ-758 հրամանագրերի խմբագրությամբ) 1-ին կետի`

ա) առաջին պարբերության «թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների և անչափահասների հետ տարվող աշխատանքների պետական միջգերատեսչական հանձնաժողով» բառերը փոխարինել «թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի պետական միջգերատեսչական հանձնաժողով» բառերով.

բ) առաջին պարբերությունը «հանձնաժողովի կազմում ընդգրկելով» բառերից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի, Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պետի, Երևանի քաղաքապետի, Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզպետների տեղակալներին»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին` ընդունել սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ:

3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

Երևան

21 հոկտեմբերի 1998 թ.

ՆՀ-140

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։