«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
25 հունիսի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունիսի 1997 թվականի N 221
քաղ. Երևան
ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Բնության պահպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության հիմունքներին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել բնական ռեսուրսների օգտագործման և շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետման համար վճարաչափեր՝ համաձայն NN 1-6 հավելվածների։
2. Հաստատել բնական ռեսուրսների օգտագործման և շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետման համար վճարման կարգը (կցվում է):
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում հաստատել օգտակար հանածոների մարվող (արդյունահանվող) պաշարների համար վճարի գումարի հաշվարկման մեթոդական ցուցումները։
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 8-ի «Բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի աղտոտման համար վարձաչափեր սահմանելու մասին» N 448 որոշումը։
5. Սույն որոշումն ուժի մեջ Է մտնում 1997 թվականի հուլիսի 1-ից, իսկ ոռոգման ջրի մասով՝ 1998 թվականի հունվարի 1-ից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Ռ. Քոչարյան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 1997 թվականի
հունիսի 25-ի N 221 որոշման
Վ Ճ Ա Ր Ա Չ Ա Փ Ե Ր
ջրի օգտագործման ԵՎ սպառման համար
(մեկ խոր. մետրի համար՝ դրամով)
Ջրերի տեսակները և օգտագործման
բնագավառները Ջրի օգտագործման և սպառման
վճարաչափը Երկրաբանահետախուզական
աշխատանքների համար
ծախսված գումարների
մարման վճարաչափը
1 2 3
Մակերևութային ջրեր
արդյունաբերական նպատակով 1,5
ոռոգման, ձկնաբուծության նպատակով 1.0
Հիդրոէներգետիկ, խմելու և կենցաղային նպատակներով 0.5
Սևանա լճից ջրի օգտագործում (անկախ ջրօգտագործման նպատակից) 1.5
Ստորերկրյա քաղցրահամ ջրեր
Խմելու համար պիտանի
արդյունաբերական նպատակով 3.4 0.5
ոռոգման, ձկնաբուծության, հիդրոէներգետիկ, խմելու և կենցաղային նպատակներով 1.0 0.5
Խմելու համար ոչ պիտանի
արդյունաբերական նպատակով 1.6 0.25
ոռոգման, ձկնաբուծության և հիդրոէներգետիկ նպատակներով 1.0 0.25
Ծանոթագրություն. Ձկնաբուծության բնագավառում վճարման ենթակա է օգտագործված ջրի ընդհանուր քանակի 5 տոկոսը։
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Գ. ՇԱՀԲԱզՅԱՆ
Հավելված N 2
ՀՀ կառավարության 1997 թվականի
հունիսի 25-ի N 221 որոշման
Վ Ճ Ա Ր Ա Չ Ա Փ Ե Ր
օգտակար հանածոների մարված (արդյունահանված) պաշարների համար
(մեկ միավոր մարված պաշարի համար՝ դրամով)
Օգտակար հանածոների
խմբերը և անվանումները Չափի միավորը Վճարաչափը
մարված պաշարի
համար Երկրաբանահետախուզական
աշխատանքների համար
ծախսված գումարների
մարման վճարաչափը
1 2 3 4
Ազնիվ և գունավոր մետաղներ
պարունակող հանքաքարեր
Զանգեզուրի կոմբինատ տ 20-25 20
Ագարակի կոմբինատ տ 10-15 10
Կապանի հանքվարչություն տ 15-20 23
Շահումյանի հանք տ 100-120 100
ոսկի գ 150-200 20
արծաթ գ 1.5-2 1
ՎառելիքաԷներգետիկ հումք
ածուխ տ 100-150 15
տորֆ տ 40-50 5
Երեսպատման քարեր
տուֆ խոր. մ 125-150 20
ֆելզիթային տուֆ
(այդ թվում՝ դեկորատիվ) խոր. մ 200-250 25
գրանիտ (գրանոդիորիտ,
գրանոսիենիտ) խոր. մ 120-160 36
մարմար, մարմարացված կրաքարեր խոր. մ 150-210 30
դեկորատիվ մարմար խոր. մ 150-210 30
կոնգլոմերատներ և կոնգլոբրեկչիտներ խոր. մ 210-240 30
տրավերտին խոր. մ 200-250 20
բազալտ խոր. մ 200-250 15
հիալոբազալտ խոր. մ 200-250 15
Շինարարական քարեր
տուֆ խոր. մ 24-30 20
ֆելզիտային տուֆ խոր. մ 48-54 25
տուֆաավազաքարեր խոր. մ 10-15 20
բազալտ խոր. մ 40-54 15
անդեզիտ, անդեզիտաբազալտ խոր. մ 35-40 15
պորֆիրիտ խոր. մ 30-35 15
կրաքար խոր. մ 20-25 5
Լցանյութեր և բալաստային հումք
հրաբխային խարամ խոր. մ 18-20 10
պեմզա խոր. մ 20-25 10
ավազախճաքարային խառնուրդ խոր. մ 15-20 8
բալաստային հումք (պորֆիրիտ, բազալտ,
անդեզիտա բազալտ, լիպարիտ) խոր. մ 10-15 8
տուֆալցանյութեր խոր. մ 10-15 8
Շինանյութերի արտադրության հումք
ցեմենտի հումք (կավեր, կրաքարեր) խոր. մ 10-15 5
կրաքար (կիր ստանալու համար) խոր. մ 15-20 5
կավեր խոր. մ 10-15 5
բնական հանքային ներկեր խոր. մ 10-12 10
գիպսատար կավեր խոր. մ 10-15 50
Գունագեղ քարեր, փայլաքարեր
ագաթ կգ 500-550 40
փիրուզ կգ 3600-3800 145
վանակատ (ծիածանվող օբսիդիան) կգ 200-300 300
հասպիս կգ 250-300 35
օնիքսանման մարմար կգ 450-500 70
լիստվենիտ կգ 450-500 70
Մետաղագործական, քիմիական, թեթև և
արդյունաբերության այլ ճյուղերի հումք
բենտոնիտ տ 250-300 12
ցեոլիտ խոր.մ 45-50 15
պեռլիտ խոր.մ 75-80 12
դիատոմիտ խոր.մ 80-85 12
դունիտ և պերիդոտիտ տ 10-15 5
հրակայուն կավեր տ 15-20 5
անդեզիտ, անդեզիտաբազալտ
(թթվակայուն հումք) տ 10-15 5
կերակրի աղ տ 600-650 20
կվարցիտ (ապակու հումք, ֆլյուս) տ 25-30 10
դոլոմիտ տ 20-25 10
բարիտ տ 25-30 10
տեխնիկական քարաղ տ 250-300
Հանքային ջրեր
արդյունաբերական նպատակով խոր. մ 3600-4000 120
բուժական նպատակով խոր. մ 180-200 60
Ծանոթագրություն. Հանքային ջրեր օգտագործողները վճարում են օգտագործված ջրի քանակին համապատասխան։
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Գ. ՇԱՀԲԱզՅԱՆ
Հավելված N 3
ՀՀ կառավարության 1997 թվականի
հունիսի 25-ի N 221 որոշման
Վ Ճ Ա Ր Ա Չ Ա Փ Ե Ր
օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար
(մեկ տոննայի համար՝ դրամով)
Նյութերի անվանումը Վճարաչափը
1 2
Անօրգանական փոշի 1800
Ածխածնի օքսիդ 30
Ածխաջրածիններ 1800
Ամոնիակ 2250
Ազոտի օքսիդներ 2250
Ացետոն 110
Ացետալդեհիդ 9000
Աղաթթու 450
Ազոտական թթու 600
Բենզինի գոլորշիներ 60
Բուտիլացետատ 900
Բուտադիեն 90
Բուտիլսպիրտ 900
Բենզոլ 900
Դիբուտիլային եթեր 900
էթիլեն 30
էթիլսպիրտ 20
էթիլացետատ 900
Խեժային նյութեր 9000
Ծծմբաջրածին 18000
Ծծմբային անհիդրիդ 1800
Ծծմբական թթու 900
Կապար և նրա միացությունները 300000
Կարբիդի փոշի 600
Կարբամիդի փոշի 1500
Կրային փոշի 600
Կաղապարման փոշի 900
Մոխիր 900
Մետաղական սնդիկ 300000
Մուր 1800
Մեթիլմեթակրիլատ 9000
Մեթիլսպիրտ 180
Պղնձի օքսիդ 45000
Տոլուոլ 150
Ցեմենտի փոշի 4500
Ուայթ սպիրտ 90
Քլոր 3000
Քացախաթթու 1500
Քլորոպրեն 45000
Քլորոֆորմ 3000
Քրոմի օքսիդ 60000
Քսիլոլ 450
Քրոմ վեցվալենտ 60000
Քացախի անհիդրիդ 3000
Օրգանական փոշի 1800
Ֆտորային միացություններ 9000
Մրջնաթթու 450
Անիլին 3000
Ֆորմալդեհիդ 30000
Ֆրեոն 10
Ֆենոլ 30000
Ծանոթագրություն.
Ցանկում չնշված նյութերի վճարաչափը (P) հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
P=90/ՍԹԿ,
որտեղ ՍԹԿ-ն՝ օդում տվյալ նյութի միջին օրական սահմանային թույլատրելի կոնցենտրացիան է։
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Գ. ՇԱՀԲԱզՅԱՆ
Հավելված N 4
ՀՀ կառավարության 1997 թվականի
հունիսի 25-ի N 221 որոշման
Վ Ճ Ա Ր Ա Չ Ա Փ Ե Ր
ավտոտրանսպորտից վնասակար նյութերի արտանետման համար
1. Ձեռնարկությունների ավտոմեքենաներից և մեխանիզմներից (տրակտորներ, բուլդոզերներ, ամբարձիչներ և այլն) վնասակար նյութերի արտանետման համար տարեկան վճարը հաշվարկվում է ըստ օգտագործված վառելիքի քանակի՝ հետևյալ վճարաչափերով.
(մեկ տոննայի համար՝ դրամով)
Վառելիքի տեսակը Վճարաչափը
Դիզելային 260
Բենզին Էթիլացված 370
Բենզին ոչ էթիլացված 230
Սեղմված կամ հեղուկ գազ 110
2. Քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող ավտոմեքենաներից և շարժիչավոր լողամիջոցներից վնասակար նյութերի արտանետման համար տարեկան վճարը գանձվում է ըստ ավտոմեքենայի մակնիշի հետևյալ չափերով.
Ավտոմեքենայի մակնիշը Վճարաչափը (դրամ)
1 2
ԶԱԶ 9069, 968Ա, 968Մ 450
ՎԱԶ 2101, 21011, 2102, 2103, 2106 750
ՎԱԶ 2121 520
ՎԱԶ 2105, 2107, մյուս մակնիշների 540
Մոսկվիչ 2136, 2137, 2138, 2140, 412ԻԷ 630
ԻԺ 21251 750
ԳԱԶ 24, 2402, 2410 780
ԳԱԶ 3102 630
ԳԱԶ 13, 14 1050
ԳԱԶ 52-03, 52-04 1500
ՈւԱԶ 451Մ, 452Գ, 452ԳՄ 870
ՈւԱԶ 469, 469Բ 780
ՈւԱԶ 452 760
ՌԱՖ 780
ԿԱՎԶ 1440
ՊԱԶ 672, 3201 1800
ԼԱԶ 695Ն, 697Բ 2580
ԼԱԶ 4202 990
ԼԱԶ 699Բ 3000
ԼԱԶ 677 2880
ԵրԱԶ 762 870
ԶԻԼ 130-76 2130
ԶԻԼ 133Գ2 3570
ՈւՐԱԼ 370Ն 3300
ԿամԱԶ 5320, 53212 1350
ՄԱԶ 5335 1230
ՄԱԶ 53352 1470
ԿրԱԶ 257Բ1 1980
ԳԱԶ 6601, 6602 1770
ԲելԱԶ 540 5220
ԲելԱԶ 548Ա 7200
ԲելԱԶ 549 12270
Իկարուս 256, 260, 280, 25058 1350
Ժուկ Ա06 10500
Այլ մարդատար ավտոմեքենաներ 750
Շարժիչավոր լողամիջոցներ 400
Ծանոթագրություն. Ցանկում չնշված ավտոբուսների և բեռնատար ավտոմեքենաների համար գանձվում է նմանատիպ ավտոմեքենայի համար սահմանված վճար։
3. Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող ավտոմեքենաների համար վճարը գանձվում է յուրաքանչյուր մուտքի համար՝ հետևյալ չափերով.
Ավտոմեքենայի տեսակը և
բեռնատարողությունը Վճարաչափը (դրամ)
Մարդատար
թեթև մարդատար ավտոմեքենաներ 2500
մինչև 12-տեղանոց ավտոբուսներ 5000
12 և ավելի տեղանոց ավտոբուսներ 10000
Բեռնատար
մինչև 8 տ բեռնատարողությամբ 5000
8—20 տ բեռնատարողությամբ 10000
20 և ավելի տ բեռնատարողությամբ 15000
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Գ. ՇԱՀԲԱզՅԱՆ
Հավելված N 5
ՀՀ կառավարության 1997 թվականի
հունիսի 25-ի N 221 որոշման
Վ Ճ Ա Ր Ա Չ Ա Փ Ե Ր
ջրային ավազան վնասակար նյութերի արտանետման համար
(մեկ տոննայի համար դրամով)
Նյութի անվանումը Վճարաչափը
Ազոտ ընդհանուր 1020
Ալյումին 20460
Կախված նյութեր 680
Ազոտ ամոնիակային 5120
Արսեն 20460
Ացետոն 301000
Երկաթ 34100
Թթվածնի կենսաբանական պահանջը 3410
Թթվածնի քիմիական պահանջը 1020
Կապար 340950
Կադմիում 1046000
Լուծված աղեր 30
Մոլիբդեն 40920
Նավթամթերք 204600
Նիտրատներ 1120
Նիտրիտներ 511500
Նիկել 1023900
Պղինձ 1023900
Սինթետիկ մակերևութային ակտիվ նյութեր 102300
Սուլֆատներ 100
Ցինկ 1023000
Ցիանիդներ 204800
Քլորիդներ 30
Քրոմ 20460
Ֆենոլներ 10023000
Ընդհանուր ֆոսֆատ 10023000
Ֆտոր 13640
Ծանոթագրություն. Ցանկում չնշված նյութերի վճարաչափը (P) հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
P=10290/ՍԹԿ ձկն,
որտեղ ՍԹԿ ձկն-ն ձկնատնտեսական նպատակով օգտագործվող ջրում տվյալ նյութի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան է։
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Գ. ՇԱՀԲԱզՅԱՆ
Հավելված N 6
ՀՀ կառավարության 1997 թվականի
հունիսի 25-ի N 221 որոշման
Վ Ճ Ա Ր Ա Չ Ա Փ Ե Ր
արտադրական թափոնների տեղադրման համար
(մեկ տոննայի համար` դրամով)
Թափոնի տեսակը Վճարաչափը
Աոաջին դասի վտանգավորության 18000
Երկրորդ դասի վտանգավորության 9000
Երրորդ դասի վտանգավորության 1800
Չորրորդ դասի վտանգավորության 600
Ոչ թունավոր թափոններ 300
Ծանոթագրություն. Լեռնաարդյունահանող ձեռնարկությունները ոչ թունավոր թափոնների տեղադրման համար չեն վճարում։
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Գ. ՇԱՀԲԱզՅԱՆ
Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թվականի
հունիսի 25-ի N 221 որոշմամբ
Կ Ա Ր Գ
բնական ռեսուրսների օգտագործման ԵՎ շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետման համար վճարման
1. Սույն կարգով սահմանվում են ջրի օգտագործման և սպառման, օգտակար հանածոների արդյունահանման (այսուհետև՝ բնօգտագործում ), ամրակայված աղբյուրներից և ավտոտրանսպորտից շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետումների, աղբյուսներում թափոնների տեղադրման (այսուհետև` արտանետումներ), ինչպես նաև երկրաբանահետախուզական աշխատանքների համար ծախսված գումարների մարման վճարի (այսուհետև՝ վճար) չվճարողները, վճարումների կարգը և վճարումների նկատմամբ վերահսկողությունը։
2. Վճարը վճարում են բնօգտագործող և շրջակա միջավայր վնասակար նյութեր արտանետող ձեռնարկությունները (անկախ կազմակերպական-իրավական տեսակից), հիմնարկներն ու կազմակերպությունները (այսուհետև՝ ձեռնարկություններ), ինչպես նաև քաղաքացիները։
3. Ջրօգտագործման համար վճարը հաշվարկվում է սահմանված կարգով հաստատված «Ջրօգտագործման մասին» 2-տա (ջրտնտ) վիճակագրական հաշվետվության հիման վրա:
4. Օգտակար հանածոների արդյունահանման համար վճարը հաշվարկվում է սահմանված կարգով հաստատված «Օգտակար հանածոների կորզումը արդյունահանման ժամանակ» 70-տա վիճակագրական հաշվետվության հիման վրա։
5. Երկրաբանահետախուզական աշխատանքների համար ծախսված գումարների մարման վճարը հաշվարկվում է սահմանված կարգով հաստատված «Օգտակար հանածոների կորզումը արդյունահանման ժամանակ» 70-տա և «Ջրօգտագործման մասին» 2-տա (ջրտնտ) վիճակագրական հաշվետվությունների հիման վրա։
6. Ամրակայված աղբյուրներից վնասակար նյութերի արտանետման համար վճարը հաշվարկվում է սահմանված կարգով հաստատված «Ամրակայված աղբյուրներից մթնոլորտ արտանետվող նյութերի մասին» 2-տա (օդ) վիճակագրական հաշվետվության հիման վրա։
7. Ձեռնարկությունների ավտոտրանսպորտից և մեխանիզմներից վնասակար նյութերի արտանետման համար վճարը հաշվարկվում է սահմանված կարգով հաստատված «Վառելիքի մնացորդների ստացման և ծախսի, օգտագործված նավթամթերքների հավաքման և օգտագործման մասին» 4-ՆԸ վիճակագրական հաշվետվության հիման վրա։
8. Ամրակայված աղբյուրներից վնասակար նյութերի արտանետման համար վճարը հաշվարկվում է սահմանված կարգով հաստատված «Ջրօգտագործման մասին» 2-տա (ջրտնտ) վիճակագրական հաշվետվության հիման վրա։
9. Աղբյուսներում արտադրական թափոնների տեղադրման համար վճարը հաշվարկվում է սահմանված կարգով հաստատված «Թափոնների առաջացման, օգտագործման և վնասազերծման մասին» 1 թափոններ վիճակագրական հաշվետվության հիման վրա։
10. Ընդերքօգտագործողները երկրաբանահետախուզական աշխատանքների համար ծախսված գումարների մարման վճարումից ազատվում են, եթե՝
ա) արդյունահանվող պաշարները հետախուզվել և հաշվարկվել են ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների սեփական միջոցների հաշվին,
բ) արդյունահանվում են հաստատված արտահաշվեկշռային պաշարներ։
11. Վճարը վճարվում է յուրաքանչյուր եռամսյակ՝ եռամսյակին հաջորդող ամսվա 15-ից ոչ ուշ՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։
12. Քաղաքացիները սեփականության իրավունքով իրենց պատկանող ավտոտրանսպորտից և շարժիչավոր լողամիջոցներից վնասակար նյութերի արտանետման համար վճարում են տարեկան մեկ անգամ՝ տեխնիկական ստուգման ժամանակ։
13. Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձինք իրենց պատկանող ավտոմեքենաների համար վճարում են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին՝ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս։
Վճարումից ազատվում են՝
ա) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության, նախարարությունների և գերատեսչությունների կողմից հրավիրված պաշտոնատար անձինք.
բ) դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները.
գ) Հայաստանի Հանրապետություն մարդասիրական և տեխնիկական օգնություն փոխադրողները.
դ) Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը։
14. Վճարը հաշվարկվում է աշխատանքի ինքնարժեքի մեջ։
15. Սահմանված ժամկետի խախտմամբ վճարման կամ չվճարման դեպքում վճարողից գանձվում է տույժ՝ յուրաքանչյուր ժամկետանց կամ չվճարված օրվա համար վճարման ենթակա գումարի 0,25 տոկոսի չափով։
16. Վճարողները 2-տա (ջրտնտ), 70-տա, 2-տա (օդ), 1 -թափոններ, «Բնօգտագործման և շրջակա միջավայրի աղտոտման համար վճարումների մասին» 1-բավ, 4-ՆՈ և N 1 «Հաշվեկշռային հաշվետվություն» հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն են ներկայացնում յուրաքանչյուր եռամսյակ։
17. Եռամսյակի ավարտից հետո վճարողները հաշվարկում են եռամսյակային վճարների գումարն ըստ 1 բավ հաշվետվության, այն գրանցում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համապատասխան տարածքային պետական տեսչությունում և համաձայնեցնում տարածքային հարկային տեսչության մարմնի հետ։
18. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունն իր տարածքային մարմինների միջոցով վերահսկում է բնօգտագործման և արտանետումների, ինչպես նաև երկրաբանահետախուզական աշխատանքների համար ծախսված գումարների մարման վճարումների ընթացքը և յուրաքանչյուր եռամսյակ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն է ներկայացնում տեղեկանք ձեռնարկությունների կողմից մուծված վճարների մասին։
19. Բնօգտագործման, արտանետումների, ինչպես նաև երկրաբանահետախուզական աշխատանքների համար ծախսված գումարների մարման վճարների հաշվարկման վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը։
20. Քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող ավտոտրանսպորտից վնասակար նյութերի արտանետման համար վճարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը։