«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 հունիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 11606184
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
31 մայիսի 2006 թ.
ք. Երևան N 3-Ն 24 մայիսի 2006 թ.
ք. Երևան N 132-Ն
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ, ՏԵՂԻ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ ԾԱՆՈՒՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջների կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1389-Ա որոշման 4-րդ կետի «բ» ենթակետի`
Սահմանել ընտրությունների ժամանակ քվեարկության օրվա, տեղի և ժամանակի մասին ընտրողներին ծանուցելու կարգը` համաձայն հավելվածի:
ՀՀ ոստիկանության պետ,
Ոստիկանության
գեներալ-գնդապետ՝ ՀՀ տրանսպորտի և կապի
նախարար
Հ. Հարությունյան Ա. Մանուկյան
Հաստատված է
Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանության պետի
2006 թ. մայիսի 31-ի N 3-Ն և
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2006 թ. մայիսի 24-ի N 132-Ն
համատեղ հրամանի
Կ Ա Ր Գ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ, ՏԵՂԻ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ ԾԱՆՈՒՑԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է ընտրությունների ժամանակ քվեարկության օրվա, տեղի և ժամանակի մասին ընտրողներին ծանուցելու կարգը:
2. Սույն կարգը չի տարածվում օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցիչների, ժամկետային զինվորական ծառայության մեկնած, ինչպես նաև կալանքի տակ գտնվող ընտրողների վրա:
3. Ընտրությունների ժամանակ քվեարկության օրվա, տեղի և ժամանակի մասին ընտրողները ծանուցվում են (տեղեկացվում են) ծանուցագրերի միջոցով (Ձևը կցվում է):
4. Ընտրություններից առնվազն 30 օր առաջ, ամենօրյա պարբերականությամբ և համամասնորեն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը կամ համապատասխան տարածքային ստորաբաժանման ղեկավարը այդ օրվա դրությամբ ընտրողների ճշգրտված և վերանայված ցուցակները բնակիչների ճշգրտված հասցեներով և ընտրական տեղամասերի հասցեներով, մագնիսական կրիչով և հանձնման-ընդունման ակտով սկսում է տրամադրել «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությանը: Հասցեների վերջին խմբաքանակը տրամադրվում է ընտրություններից ոչ ուշ, քան 20 օր առաջ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սակագներին համապատասխան պայմանագրային հիմունքներով ծանուցագրերի փոստային առաքման գործընթացն իրականացնելու համար:
5. «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը ընտրություններից մինչև 2 օր առաջ ապահովում է ընտրությունների ժամանակ քվեարկության օրվա, տեղի և ժամանակի մասին ընտրողներին ծանուցագրերի հանձնման գործընթացը` հասարակ նամակների տեսքով:
ԾԱՆՈՒՑՈՒՄ
Պողոս Պողոսյան
Սարյան փող. 15, բն. 20
0002 Երևան Ձև
ՀԱՐԳԵԼԻ ԸՆՏՐՈՂ
Սույն թվականի ______________ -ին
տեղի են ունենալու ____________________
____________________ ընտրությունները:
Դուք քվեարկելու եք ________________
______________________________
հասցեում տեղակայված թիվ ____________
ընտրատեղամասում, ժամը 8.00 -20.00:
Լիազոր մարմին