Անցնել բովանդակությանը

ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 101

ՀՀ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունք և մարդուն կարելի է ազատությունից զրկել օրենքով սահմանված դեպքերում և կարգով: Հիմնական օրենքում թվարկվում են դեպքեր, որոնց առկայության դեպքում միայն անձը կարող է զրկվել ազատությունից: Թվարկվածների շարքում սույն որոշման իմաստով ուշադրության է արժանի այն դեպքը, երբ անձը զրկվում է ազատությունից, եթե առկա է հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա անհրաժեշտ է անձի կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու նպատակով: Նման դեպքում կիրառվում է քրեադատավարական հարկադրանքի հատուկ տեսակ՝ խափանման միջոց, որը սահմանափակում է քաղաքացիների անձնական ազատությունները: Սակայն ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, եթե ձերբակալված անձը ձերբակալման պահից 72 ժամվա ընթացքում դատարանի որոշմամբ չի կալանավորվում, ապա նա ենթակա է անհապաղ ազատ արձակման:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն խափանման միջոցները կիրառվում են կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ՝ քրեական գործով վարույթի ընթացքում նրանց ոչ պատշաճ վարքագիծը կանխելու և դատավճռի կատարումն ապահովելու նպատակով: Կալանավորումը միակ խափանման միջոցն է, որի ժամկետը հաշվակցվում է դատարանի կողմից նշանակված պատժի ժամկետին: Այդ պատճառով օրենքը հստակ կարգավորում է կալանքի տակ պահելու ժամկետները:

Գործը քննող մարմնի՝ կասկածյալին կամ մեղադրյալին կալանավորելու մասին, միջնորդությունը դատարանը պետք է քննի անհապաղ, անկախ այն հանգամանքից, թե միջնորդությունը ներկայացվել է աշխատանքային, թե՝ ոչ աշխատանքային օրերին:

Նմանատիպ խնդիրներ են ծագում նաև խուզարկություն կատարելու ժամանակ, որի դեպքում խուզարկություն կատարող անձը պետք է ղեկավարվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ և 12-րդ հոդվածների պահանջով: Խուզարկություն կատարելու իրավաբանական հիմքը քննիչի միջնորդության հիման վրա տրված դատարանի որոշումն է: Խուզարկությունը օպերատիվ գործողություն է և դատարանը պետք է անհապաղ ապահովի այդ գործողության արդյունավետ իրականացումը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.

1. Հաստատել ՀՀ առաջին ատյանի դատարաններում հերթապահություն սահմանելու մասին կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Դատարանի նախագահներն անհրաժեշտության դեպքում սույն կարգի հիման վրա կարող են ընդունել իրավական ակտ՝ դրանով սահմանելով կարգով նախատեսված պահանջների կիրառման առանձնահատկությունները:

3. Մինչդատական վարույթն իրականացնող մարմինների ոչ աշխատանքային ժամերին ներկայացվող անհապաղ քննության ենթակա միջնորդությունների քննության հետ կապված հարցերի լուծումը ապահովում է դատարանի նախագահը:

ՀՀ դատարանների

նախագահների

խորհրդի նախագահ՝ Հ. Մանուկյան

13 հունիսի 2006 թ.

ք. Երևան

Հավելված

ՀՀ դատարանների նախագահների

խորհրդի 2006 թ. հունիսի 13-ի

թիվ 101 որոշման

Կ Ա Ր Գ

ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Մինչդատական վարույթն իրականացնող մարմինների՝ անհապաղ քննության ենթակա միջնորդությունների քննությունն ապահովելու նպատակով, առաջին ատյանի դատարաններում ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի, շաբաթ և կիրակի օրերին սահմանվում է հերթապահություն:

2. Աշխատակազմերի աշխատակիցները ոչ հաճախ, քան ամիսը մեկ անգամ, իսկ վերջիններիս համաձայնությամբ՝ ոչ հաճախ, քան շաբաթը մեկ անգամ ներգրավվում են հերթապահության դատարանի գրասենյակում:

3. Գրասենյակի հերթապահը քրեական վարույթն իրականացնող մարմնի համապատասխան միջնորդությունը ստանալու դեպքում անհապաղ տեղեկացնում է այդ մասին դատարանի նախագահին:

4. Դատարանի նախագահը հետագա փաստաթղթային ձևակերպմամբ ներգրավում է տվյալ դատարանի մեկ դատավորի՝ վերոհիշյալ միջնորդությունը քննարկելու համար: Դատավորների ներգրավումը հերթապահության՝ իրականացվում է համաչափ, դատավորների ազգանունների այբբենական կամ այլ հերթականությամբ:

5. Հերթապահ աշխատակիցը իրականացնում է դատական նիստի կազմակերպման և անցկացման համար անհրաժեշտ կազմակերպչական աշխատանքները: Անհրաժեշտության դեպքում նա արձանագրում է նաև դատական նիստը:

6. Դատական նիստի արձանագրությունը վարվում է պարզ թղթային եղանակով:

7. Հերթապահության ներգրավված անձանց արտաժամյա աշխատաժամանակը հաշվառվում է ընդհանուր աշխատաժամանակի հաշվառման տեղեկագրում և վճարվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

8. Հերթապահության հաջորդ աշխատանքային օրը ստացված փաստաթղթերը, ինչպես նաև դատավորին հերթապահության ներգրավելու մասին հրամանները ստանում են գրանցումներ համապատասխան մատյաններում:

9. Մարզային դատարաններում հերթապահությունն իրականացվում է մարզային կենտրոնական նստավայրերում:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։