«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
18 փետրվարի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 փետրվարի 1997 թվականի N 25
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Սեփականաշնորհել «Տուֆաբլոկների գործարան» դուստր ձեռնարկությունը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Տուֆաբլոկների գործարան» բաց բաժնետիրական ընկերության:
1.2. «Տուֆաբլոկների գործարան» դուստր ձեռնարկությունը սեփականաշնորհվում է` որպես գույքային համալիր:
1.3. «Տուֆաբլոկների գործարան» դուստր ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
1.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 116040 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 116040 հազ. դրամ:
1.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 11604 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
1.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 17302 հազ. դրամ:
1.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարությանը` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Տուֆաբլոկների գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
1.8. Սահմանել, որ «Տուֆաբլոկների գործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
1.9. Սահմանել, որ «Տուֆաբլոկների գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում է 35 օրվա ընթացքում:
1.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Տուֆաբլոկների գործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը:
2.1. Սեփականաշնորհել «Շինմեքմեխ» գործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Շինմեքմեխ» բաց բաժնետիրական ընկերության:
2.2. «Շինմեքմեխ» գործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
2.3 «Շինմեքմեխ» գործարան» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
2.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 40330 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 32270 հազ. դրամ:
2.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 3227 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
2.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 41910 հազ. դրամ:
2.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարությանը` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Շինմեքմեխ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
2.8. Սահմանել, որ «Շինմեքմեխ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
2.9. Սահմանել, որ «Շինմեքմեխ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
2.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Շինմեքմեխ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը:
3.1. Սեփականաշնորհել «Արտաշատի մանրատախտակի ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Մանրատախտակ» բաց բաժնետիրական ընկերության:
3.2. «Արտաշատի մանրատախտակի ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
3.3. «Արտաշատի մանրատախտակի ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
3.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 37060 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 29650 հազ. դրամ:
3.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 2965 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
3.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 3526 հազ. դրամ:
3.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարությանը` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Մանրատախտակ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
3.8. Սահմանել, որ «Մանրատախտակ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
3.9. Սահմանել, որ «Մանրատախտակ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
3.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Մանրատախտակ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը:
4.1. Սեփականաշնորհել «Արդիմպեքս» պետական առևտրային ձեռնարկությունը:
4.2. «Արդիմպեքս» պետական առևտրային ձեռնարկության կազմում ընդգրկված ստորաբաժանումները (ցանկը կցվում է) սեփականաշնորհել դրանց աշխատավորական կոլեկտիվներին` «փոքր» օբյեկտների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4.3. Վաճառքն իրականացնել երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի նոյեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման և վարձակալած գույքի գնման թույլտվության մասին» N 79 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշումը լրացնել 1.11-րդ կետով`
«1.11. Գաղտնի»:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման և վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու մասին» N 376 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշումը լրացնել 2.11-րդ կետով`
«2.11. Գաղտնի»:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման, վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի նոյեմբերի 21-ի N 364 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 7 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշումը լրացնել 1.15-րդ կետով`
«1.15. Գաղտնի»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Սարգսյան
Ց Ա Ն Կ
«ԱՐԴԻՄՊԵՔՍ» ՊԵՏԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ
NN
ը/կ Կառուցվածքային միավորների անվանումը Հասցեն
1 2 3
1. «Արդիմպեքս» ՊԱՁ Կոմիտասի 49
2. Կապանի առևտրաարտադրական ԴՁ-ի գրասենյակ քաղ. Կապան, Լեռնագործների 3
3. Կապանի առևտրաարտադրական ԴՁ-ի N 7 խանութ քաղ. Կապան, Կավարտ ավան
4. Կապանի առևտրաարտադրական ԴՁ-ի N 20 խանութ քաղ. Կապան, Աշոտավան
5. Կապանի առևտրաարտադրական ԴՁ-ի N 3/2 ճաշարան քաղ. Կապան, 3-րդ ՀԷԿ
6. Կապանի առևտրաարտադրական ԴՁ-ի ավտոպարկ քաղ. Կապան, Սպանդարյան փող.
7. Ալավերդու առևտրաարտադրական ԴՁ-ի գրասենյակ քաղ. Ալավերդի
8. Ալավերդու առևտրաարտադրական ԴՁ-ի N 4 խանութ քաղ. Ալավերդի, Լենհանքեր
9. Ալավերդու առևտրաարտադրական ԴՁ-ի N 6 խանութ քաղ. Ալավերդի, Շահումյանի թաղ.
10. Ալավերդու առևտրաարտադրական ԴՁ-ի N 7 խանութ քաղ. Ալավերդի
11. Ալավերդու առևտրաարտադրական ԴՁ-ի N 9 խանութ քաղ. Ալավերդի, Երկաթգծի կայարան
12. Ալավերդու առևտրաարտադրական ԴՁ-ի ճաշարան քաղ. Ալավերդի, Շահումյանի թաղ.
13. Ալավերդու առևտրաարտադրական ԴՁ-ի «Գայանե» սրճարան քաղ. Ալավերդի, Ախթալա-Շամլուղ հանք
14. Ագարակի առևտրաարտադրական ԴՁ-ի գրասենյակ քաղ. Ագարակ
15. Ագարակի առևտրաարտադրական ԴՁ-ի շինանյութերի խանութ քաղ. Ագարակ
16. Ագարակի առևտրաարտադրական ԴՁ-ի հացի խանութ քաղ. Ագարակ
17. Ագարակի առևտրաարտադրական ԴՁ-ի «Արաքս» ռեստորան քաղ. Ագարակ
18. Ագարակի առևտրաարտադրական ԴՁ-ի խորովածանոց քաղ. Ագարակ
19. Ագարակի առևտրաարտադրական ԴՁ-ի դիսկոտեկա քաղ. Ագարակ
20. Թումանյանի առևտրաարտադրական ԴՁ-ի գրասենյակ քաղ. Թումանյան
21. Թումանյանի առևտրաարտադրական ԴՁ-ի N 1 խանութ քաղ. Թումանյան, 3-րդ թաղ.
22. Թումանյանի առևտրաարտադրական ԴՁ-ի N 3 խանութ քաղ. Թումանյան, 3-րդ թաղ.
23. Թումանյանի առևտրաարտադրական ԴՁ-ի N 8 խանութ քաղ. Թումանյան, 1-ին թաղ.
24. Թումանյանի առևտրաարտադրական ԴՁ-ի N10 խանութ քաղ. Թումանյան, 2-րդ թաղ.
25. Թումանյանի առևտրաարտադրական ԴՁ-ի պահեստ քաղ. Թումանյան, 3-րդ թաղ.
26. Թումանյանի առևտրաարտադրական ԴՁ-ի ճաշարան քաղ. Թումանյան, 1-ին թաղ.
27. Վայքի առևտրաարտադրական ԴՁ-ի գրասենյակ քաղ. Վայք
28. Ախթալայի առևտրաարտադրական ԴՁ-ի գրասենյակ քաղ. Ախթալա
29. Ախթալայի առևտրաարտադրական ԴՁ-ի N 1 խանութ քաղ. Ախթալա
30. Ախթալայի առևտրաարտադրական ԴՁ-ի N 2 խանութ քաղ. Ախթալա, Թբիլիսիի խճ.
31. Ախթալայի առևտրաարտադրական ԴՁ-ի N 5 խանութ քաղ. Ախթալա, Սվինեցի թաղ.
32. Ախթալայի առևտրաարտադրական ԴՁ-ի N 1 ճաշարան քաղ. Ախթալա, Բարինի թաղ.
33. Գումրիի առևտրաարտադրական ԴՁ-ի գրասենյակ քաղ. Գյումրի, Գ. Նժդեհի 1
34. Գումրիի առևտրաարտադրական ԴՁ-ի N 12 խանութ քաղ. Գյումրի, Շահումյան 98
35. Գումրիի առևտրաարտադրական ԴՁ-ի N 19 խանութ քաղ. Գյումրի, Գ. Նժդեհի 1
36. Երևանի առևտրաարտադրական ԴՁ քաղ. Երևան 51, Կոմիտասի 49