Հոդված 25
Հոդված 25.
Օրենքի թիվ 3 հավելվածի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորամասի մարտական դրոշի նկարագրության կանոնադրության» 26-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Մարտական դրոշի պահակակետում փակցվում են`
-մարտական դրոշի հետևի պատին՝ Հայաստանի Հանրապետության դրոշը (աջ կողմում` դեմքով դեպի պատը դիրքից), Հայաստանի Հանրապետության զինանշանը (ձախ կողմում` դեմքով դեպի պատը դիրքից), Հայաստանի Հանրապետության օրհներգի տեքստը (մեջտեղում),
-մարտական դրոշի աջ պատին՝ զինվորական երդման տեքստը, իսկ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորամասերում` նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինանշանը,
-մարտական դրոշի ձախ պատին` զորամասի մարտական ուղին:»: