Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀՀ-ԻՆ ԵՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԱԿՆԱՌՈՒ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ ՀԻՄՆԵԼՈՒ ԵՎ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԱԿՆԱՌՈՒ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ ՀԻՄՆԵԼՈՒ ԵՎ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին ակնառու և բացառիկ ծառայություններ մատուցած ու կենսաթոշակի տարիքի հասած անձանց նյութապես օժանդակելու նպատակով որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին ակնառու և բացառիկ ծառայություններ մատուցած անձանց համար հիմնել ամենամսյա դրամական պարգևատրում:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին ակնառու և բացառիկ ծառայություններ մատուցած անձանց դրամական պարգևատրում նշանակելու և վճարելու կարգը` համաձայն հավելվածի:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին ակնառու և բացառիկ ծառայություններ մատուցած անձանց համար`

ա) դրամական պարգևատրման չափը հավասար է օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի տասնապատիկին.

բ) դրամական պարգևատրման վճարումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի` պետական բյուջեով սահմանված ծախսերի կազմում նախատեսված պահուստային ֆոնդի միջոցների հաշվին:

4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

Երևան

30 դեկտեմբերի 1998 թ.

ՆՀ-203

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ

1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի

ՆՀ-203 ՀՐԱՄԱՆԱԳՐԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԱԿՆԱՌՈՒ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ

Կ Ա Ր Գ

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին ակնառու և բացառիկ ծառայություններ մատուցած անձանց դրամական պարգևատրում (այսուհետ` դրամական պարգևատրում) նշանակելու և վճարելու պայմաններն ու կարգը:

2. Սույն կարգի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին ակնառու և բացառիկ ծառայություններ մատուցած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բնակվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` անձ) վրա:

3. Դրամական պարգևատրում կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան կենսաթոշակային տարիքի հասած անձանց համար:

4. Դրամական պարգևատրումը նշանակվում է որոշակի ժամկետով կամ ցմահ և վճարվում է ամեն ամիս:

5. Դրամական պարգևատրումը նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` համապատասխան կարգադրությամբ:

6. Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին անձի մատուցած ծառայությունների ակնառու և բացառիկ բնույթը որոշում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

7. Դրամական պարգևատրում նշանակելու համար Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացվող անհրաժեշտ նյութերի նախապատրաստումը և լրացուցիչ փաստաթղթերի ստացումն ապահովում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը:

8. Դրամական պարգևատրում նշանակելու մասին անձը գրավոր տեղյակ է պահվում նշանակումից հետո` տասն օրվա ընթացքում:

9. Հայաստանի Հանրապետության Նախագահը կարող է որոշում կայացնել անձին դրամական պարգևատրումից զրկելու մասին, եթե վերջինս դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար:

10. Դրամական պարգևատրման վճարումները կատարվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրության հրապարակման ամսվան հաջորդող ամսի 1-ից:

11. Դրամական պարգևատրման վճարումների կատարումն ապահովում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը:

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար Ա. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։