Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԲԱՐՁՐԱՇԵՆ ԳՅՈՒՂՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

31 մայիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 մայիսի 2005 թվականի N 596-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԲԱՐՁՐԱՇԵՆ ԳՅՈՒՂՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ (վերնագիրը փոփ. 08.06.06 N 776-Ն)

Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 74-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի պահանջների, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի ու Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Իսահակյանի գյուղական համայնքի ղեկավարի առաջարկությունները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` Իսահակյանի գյուղական համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել`

ա) մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մասնակցությամբ բնակավայրի տարածքի ճշտումը.

բ) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Բարձրաշեն գյուղի հողերի գոտևորման և օգտագործման սխեմայի մշակումը:

(1-ին կետը փոփ. 08.06.06 N 776-Ն)

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Իսահակյանի գյուղական համայնքի ղեկավարին Բարձրաշեն գյուղի զբաղեցրած տարածքում կառուցապատման աշխատանքներ իրականացնելու համար ծառայությունների մատուցման պայմանագիր կնքել «Բարձրաշեն» բարեգործական հիմնադրամի հետ` դրանում ամրագրելով հիմնադրամի ներդրումների հաշվին ձևավորվող անշարժ գույքի հետագա տնօրինման հարցերը և պայմանագրի նախագիծը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ` պայմանագրին կցելով սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետին համապատասխան կազմված ճարտարապետահատակագծային առաջադրանքը, համապատասխան տարածքի հատակագիծը՝ պայմանագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետում ապահովելով նաև գույքային իրավունքների պետական գրանցումը:

(2-րդ կետը փոփ. 08.06.06 N 776-Ն)

3. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման պատասխանատու ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2005 թ. մայիսի 25

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։