Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՈՒ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՖԻԶԻԿԱՊԵՍ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

21 հունիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 հունիսի 2006 թվականի N 826-Ն

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՈՒ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՖԻԶԻԿԱՊԵՍ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հանրակրթական և մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային ու զորակոչային տարիքի պատանիներին զինվորական ծառայությանը ֆիզիկապես նախապատրաստելու և դրա նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. հունիսի 20

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2006 թվականի

հունիսի 1-ի N 826-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՈՒ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՖԻԶԻԿԱՊԵՍ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ

1. Սույն կարգով սահմանվում են հանրակրթական և մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային ու զորակոչային տարիքի պատանիներին զինվորական ծառայությանը ֆիզիկապես նախապատրաստելու և դրա նկատմամբ վերահսկողություն իրականացնելու պայմանները: Սույն կարգը նպատակ ունի օժանդակելու պատանիների առողջության ամրապնդմանը, նրանց առողջ ապրելակերպի ձևավորմանն ու ներդաշնակ զարգացմանը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայելու համար ֆիզիկապես կոփված և ռազմահայրենասիրական ոգով դաստիարակված պատանիների պատրաստմանը, ինչպես նաև` բարելավելու և գնահատելու պատանիների ֆիզիկական պատրաստվածությունը:

2. Զինվորական ծառայությանը նախազորակոչային ու զորակոչային տարիքի պատանիների ֆիզիկական նախապատրաստությունն իրականացվում է հանրակրթական և մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական պլանով նախատեսված «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի պարտադիր ժամաքանակների սահմաններում և պատանիների ֆիզիկական պատրաստվածության գնահատման նորմատիվների աղյուսակին համապատասխան` համաձայն ձևի, որոնց բովանդակությանը և անցկացման ժամկետներին նախազորակոչային և զորակոչային տարիքի պատանիներին ծանոթացնում են յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին:

3. Նախազորակոչային ու զորակոչային տարիքի պատանիների ֆիզիկական նախապատրաստության գնահատման նպատակով, ֆիզիկական պատրաստվածության գնահատման նորմատիվների ընդունման համար սահմանված ժամկետից մեկ ամիս առաջ, ուսումնական հաստատության տնօրենի հրամանով ստեղծվում է հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են ուսումնական բաժնի վարիչը, ֆիզկուլտուրայի ուսուցիչները, դասախոսները, ֆիզղեկը, զինղեկը, ուսումնական հաստատությանը կցված զորամասի ֆիզիկական պատրաստության պետը, ծնողական կոմիտեի ներկայացուցիչներ: Ֆիզիկական պատրաստվածության գնահատման նորմատիվների ընդունումը կազմակերպվում է ուսումնական հաստատությունների մարզադահլիճներում, մարզահրապարակներում, մերձակա կամ ուսումնական հաստատություններին կցված զորամասերի մարզադաշտերում՝ հանդիսավոր պայմաններում, խստագույնս պահպանելով վարժությունների կատարման անվտանգության կանոնները:

4. Զինվորական ծառայությանը նախազորակոչային ու զորակոչային տարիքի պատանիների ֆիզիկական նախապատրաստության, ինչպես նաև նորմատիվների ընդունման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության համապատասխան ստորաբաժանումները:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Ձև

Ա Ղ Յ ՈՒ Ս Ա Կ

ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ԵՎ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ

NN

ը/կ Վարժությունները Նախազորակոչային տարիքի

պատանիների գնահատականները Զորակոչային տարիքի պատանիների

գնահատականները

բավարար լավ գերազանց բավարար լավ գերազանց

1. Վազք` 100 մ,

իսկ համապատասխան վազքուղու բացակայության դեպքում՝

վազք`60 մ 16.5 վրկ

10.0 վրկ 16.0 վրկ

9.5 վրկ 15.5 վրկ

9.0 վրկ 16.2 վրկ

9.2 վրկ 15.5 վրկ

8.8 վրկ 14.8 վրկ

8.3 վրկ

2. Ձգումներ պտտաձողի վրա 5 անգամ 7 անգամ 9 անգամ 6 անգամ 9 անգամ 11 անգամ

3. Վազք` 1000 մ 4.25 րոպե 4.15 րոպե 3.50 րոպե 4.15 րոպե 3.50 րոպե 3.40 րոպե

4. Նռնակի նետում` 600 գ 20 մ 25 մ 30 մ 30 մ 35 մ 40 մ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։