Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 4

գործել է մինչև 2006-06-08Բացել ARLIS-ում

Հոդված 4.

Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչման, շքանշանների և մեդալների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունում է օրենքներ, որոնք սահմանում են պարգևատրման կարգը, պետական պարգևները կրելու կանոնները:

Հայաստանի Հանրապետության շքանշանների, մեդալների նկարագրությունները և նմուշները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ըստ իր կողմից անցկացված մրցույթի արդյունքների:

Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, ստեղծագործական միությունների, գիտական ընկերությունների հասարակական կազմակերպությունների և այլ հաստատությունների հիմնած շքանշանների և մեդալների նմուշները չպետք է արտաքին նմանություն ունենան Հայաստանի Հանրապետության պետական պարգևների հետ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։