Գլուխ 2 · ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Հոդված 10. Հեղինակային իրավունքի և նյութական օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքի հարաբերակցությունը
Հոդված 10. Հեղինակային իրավունքի և նյութական օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքի հարաբերակցությունը
1. Ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը գործում է անկախ այն նյութական օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքից, որում արտահայտված է ստեղծագործությունը:
2. Հեղինակի կողմից նյութական օբյեկտի օտարումը, որում արտահայտված է ստեղծագործությունը, ինքնին չի նշանակում հեղինակային իրավունքի օտարում: