Հոդված 20
Հոդված 20.
Օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողներին նախկինում շնորհված կոչումները և դասային աստիճանները համարվում են համապատասխանեցված և վերահայտարարված սույն օրենքով սահմանված կոչումներին, անկախ տվյալ պաշտոնում նշանակման ժամանակից, եթե նախկինում շնորհված կոչումը կամ դասային աստիճանը ավելի բարձր չէ, քան տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումը:»: