Հոդված 1
Հոդված 1.
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-188) 28-րդ հոդվածի 4-րդ կետում «Անշարժ գույքի, այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից» բառերը փոխարինել «Իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության, պետական սեփականություն համարվող անշարժ գույքի (բացառությամբ հողերի), այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից և օտարումից» բառերով: