Հոդված 5. Օրենսգրքի 225-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 5. Օրենսգրքի 225-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Պետական հրդեհային հսկողության (Պետական հրդեհային տեսչության) մարմինները քննում են սույն օրենսգրքի 79.1, 122 և 187 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Պետական հրդեհային տեսչության անունից վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`
ա) հրդեհային հսկողության գծով Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական տեսուչը` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով.
բ) հրդեհային հսկողության գծով Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական տեսուչի տեղակալները` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով.
գ) հրդեհային հսկողության գծով Հայաստանի Հանրապետության ավագ պետական տեսուչները` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկից հարյուրհիսնապատիկի չափով.
դ) հրդեհային հսկողության գծով Հայաստանի Հանրապետության պետական տեսուչները` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի քսահինգապատիկից հարյուրապատիկի չափով:»: