Հոդված 1
Հոդված 1.
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (18 ապրիլի 2003 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 189-րդ հոդվածում`
ա) 2-րդ մասի սանկցիայում «երկու» բառը փոխարինել «երեք» բառով.
բ) 3-րդ մասի սանկցիայում «առավելագույնը չորս» բառերը փոխարինել «երկուսից հինգ» բառերով.
գ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մաս.
«5. Սույն օրենսգրքի 189-րդ, 193-րդ, 194-րդ, 205-րդ և 206-րդ հոդվածներով նախատեսված արարքներն առաջին անգամ կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա հատուցում է հանցագործությամբ պատճառված վնասը և հաշվարկված տույժերն ու տուգանքները:»: