Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

7 նոյեմբերի 1997 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 նոյեմբերի 1997 թ. N 498

քաղ. Երևան

ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել վարձակալներին գնել իրենց կողմից վարձակալված գույքը (ցանկը կցվում է) «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով։

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Երևանի քաղաքապետին և առաջարկել Գյումրիի, Արմավիրի, Ջերմուկի, Կապանի, Վանաձորի, Մարտունու, Եղվարդի, Վաղարշապատի, Իջևանի, Արարատի քաղաքային և Ազատամուտի, Մրգաշենի գյուղական համայնքների ղեկավարներին՝ 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչություն ներկայացնել նշված օբյեկտների գնահատման համար անհրաժեշտ տվյալները:

3. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկամսյա ժամկետում ավարտել ցանկում ընդգրկված օբյեկտների գնահատման աշխատանքներն ու այդ օբյեկտները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առաջարկել դրանց վարձակալներին։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի նոյեմբերի 7-ից։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

Ց Ա Ն Կ

վարձակալների, որոնց թույլատրվել է վարձակալած գույքի գնումը

NN

ը/կ Ծածկագիրը

հայտի համարը Օբյեկտի

անվանումը Հասցեն Վարձակալի անվանումը

1

2 3 4 5

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն

1. 97903

5903 գույք քաղ. Երևան, Կոմիտասի 49 «Արմետ» ՎՁ ՍՊԸ

ՀՀ էներգետիկայի նախարարություն

2. 96512

4512 տարածք քաղ. Երևան, Նորքի

2-րդ զանգվ. Մոլդովական 27 ա «Կրեդիտ-Երևան» ՓԲ առևտրային բանկ

Տնտեսության այլ ճյուղեր

3. 97770

5770 տարածք քաղ. Ջերմուկ, Շահումյան 10 «Դրուժբա» արտադրական կոոպերատիվ

4. 97771

5771 տարածք քաղ. Մարտունի, Պռոշյան 4 «Արաբո» ՍՊԸ

5. 97805

5805 տարածք քաղ. Եղվարդ, Երևանյան 3 Ասատրյանի «Օմեգա» անհատական ձեռնարկություն

6. 97808

5808 տարածք քաղ. Վանաձոր, Տիգրան Մեծի 59 «Ագաթ-Մ» արտադրական կոոպերատիվ

7. 97845

5845 տարածք քաղ. Վաղարշապատ, Աթաբեկյան 2 անհատ ձեռներեց Վ. Աբրահամյան

8. 97855

5855 տարածք քաղ. Վանաձոր, Գրիգոր Նարեկացու 37 «Վան-Լադա» ՍՊԸ

9. 97866

5866 տարածք քաղ. Իջևան, Ենոքի 23 Մ. Սարիբեկյանի «Վան» անհատական ձեռնարկություն

10. 97872

5872 տարածք քաղ. Արմավիր, Բաղրամյան 25 «Սանտեխնիկա» արտադրական կոոպերատիվ

11. 97917

5917 տարածք քաղ. Գյումրի, Աբովյան 242 «Լիանա» ՍՊԸ

12. 97940

5940 տարածք քաղ. Արարատ, Շահումյան 55 անհատ ձեռներեց Ռ. Կեսոյան

13. 97942

5942 տարածք քաղ. Արարատ, Կոմիտասի 6 անհատ ձեռներեց Վ. Պողոսյան

14. 97958

5958 տարածք քաղ. Վաղարշապատ, Աթարբեկյան փող. (նախկին ավտոկայանի շենքում) «Գրևմաս» ՍՊԸ

15. 97964

5964 գույք գ. Մրգաշեն, N 1 մթերային խանութ Վարդանյանի «ՍԱՔՍ» անհատական ձեռնարկություն

16. 97968

5968 տարածք քաղ. Կապան,

Հ. Ավետիսյան 24 «Դենտա» արտադրական կոոպերատիվ

17. 97989

5989 տարածք քաղ. Եղվարդ, Երևանյան 5 «Մարս-89» արտադրական կոոպերատիվ

18. 98004

6004 տարածք գ. Ազատամուտ, 2-րդ շենք Գ. Եսայանի «Մարիամ» անհատական ձեռնարկություն

ՀՀ տրանսպորտի նախարարություն

19. 97962

5962 տարածք քաղ. Վանաձոր, Տերյան 12 Ռ. Ղուկասյանի «Դավիթ-88» անհատական ձեռնարկության

20. 98005

6005 տարածք քաղ. Վանաձոր, Տերյան 12 «Լիլիա» ՍՊԸ

Երևանի քաղաքապետարան

21. 97950

5950 տարածք քաղ. Երևան, Լենինգրադյան 32 «Օզոն» արտադրական կոոպերատիվ

22. 97972

5972 տարածք քաղ. Երևան, Հ/Ա Բ-1 թաղ., 79 անհատ ձեռներեց

Հ. Կիրակոսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։