Անցնել բովանդակությանը

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 14-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 հունիսի 2006 թ.

Պետական գրանցման թիվ 60506194

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

26 հունիսի 2006 թ.

ք. Երևան N 541-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 14-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 1-ի «Քաղաքացիական ծառայողների անձնական գործերը և գրանցամատյանը վարելու կարգը հաստատելու մասին» N 14-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.

որոշմամբ հաստատված հավելվածի՝

1) 7-րդ կետում՝

ա) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա.1» ենթակետ.

«ա.1) քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրի պատճենը.».

բ) «ժ» ենթակետի «շնորհելու մասին համապատասխան իրավական ակտի պատճենը» բառերը փոխարինել «շնորհելու և զրկելու մասին համապատասխան իրավական ակտերի պատճենները» բառերով,

2) 15-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա.1» ենթակետով.

«ա.1) տրամադրել քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրի պատճենը տվյալ պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողին` պաշտոնի նշանակման մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու, իսկ քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձին` ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու օրը.»:

ՀՀ քաղաքացիական

ծառայության խորհրդի

նախագահ Մ. Բադալյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։