«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հունիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 12406191
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
10 մայիսի 2006 թ.
ք. Երևան N 1-05/08-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 01/15 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի առաջին մասը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հաստատել Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության պետի 1998 թվականի մարտի 3-ի «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 6 և 7 կետերի դրույթների վերաբերյալ» հրահանգը հաստատելու մասին» N 01/15 հրամանում կատարվող լրացումը՝ համաձայն հավելվածի:
ՀՀ կառավարությանն առընթեր
հարկային պետական
ծառայության պետ` Ֆ. Ցոլակյան
Համաձայնեցված է
ՀՀ ֆինանսների և
էկոնոմիկայի
նախարարություն
31.05.2006 թ. Համաձայնեցված է
ՀՀ գյուղատնտեսության
նախարարություն
2006 թ.
Համաձայնեցված է
ՀՀ առևտրի և
տնտեսական զարգացման նախարարություն
15.06.2006 թ.
հրաման N 133-Ա Հավելված
ՀՀ ԿԱ հարկային
պետական ծառայության պետ
10.05.2006 թ.
N 1-05/08-Ն հրամանի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 15 ՀՈԴՎԱԾԻ 6 ԵՎ 7 ԿԵՏԵՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 01/15 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության պետի 1998 թվականի մարտի 3-ի N 01/15 հրամանով հաստատված հրահանգում կատարել հետևյալ լրացումը.
Հրահանգը լրացնել նոր 6.1-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
«6.1. Գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունում օգտագործվող թունաքիմիկատները, պարարտանյութերը, գյուղատնտեսական մշակաբույսերը, բազմամյա տնկարկների սերմացուները կամ տնկանյութը առանց ավելացված արժեքի հարկի կարող է իրացվել նաև տվյալ գյուղական համայնքում բնակվող` գյուղատնտեսական արտադրանք արտադրողների կամ տվյալ այգեգործական ընկերության անդամների կողմից տրված` սույն հրահանգի N 1 ձևի (ձևը կցվում է) լիազորագիր ներկայացվելու դեպքում: Իրացման ժամանակ դուրս գրվող հաշիվ-ապրանքագրում կամ այլ հաշվարկային փաստաթղթում պարտադիր կարգով կատարվում է «Գյուղատնտեսական արտադրանքի արտադրության համար» նշումը: Իրացնողի մոտ որպես արտոնության կիրառման հիմք պահվում է սույն մասում նշված լիազորագիրը և հաշվարկային փաստաթղթի օրինակը:»:
Ձև N 1
Լիազորագիր
ՀՀ__________________ մարզ, գյուղ________________ ___ __________ 200_թ.
Մենք ներքոստորագրյալներս, հանդիսանալով ______________________ գյուղական
(անվանումը)
համայնքի անդամներ, լիազորում ենք______________________________________ ին
(անվանումը)(անուն, ազգանուն)
(անձնագրի N ___________ տրված ____ ____________ ____թ. ___________կողմից,
բնակության վայրը ____________________________________________________)
մեր անունից և մեր հաշվին նշված քանակով ստանալու հետևյալ թունաքիմիկատները, պարարտանյութերը, գյուղատնտեսական մշակաբույսերը, բազմամյա տնկարկների սերմացուները և տնկանյութը (անհրաժեշտն ընդգծել) և վճարել դրա դիմաց:
N Անունը,
ազգանունը Անձնագրի
համարը Գյուղատնտեսական
արտադրանքի
արտադրության
հողատարածքի
չափը Թունաքիմիկատի, պարարտանյութի,
գյուղատնտեսական մշակաբույսի,
բազմամյա տնկարկի սերմացուի,
տնկանյութի Գումարը Ստորա-
գրությունը
չափի
միավորը անվանումը քանակը
Լիազորագիրն ուժի մեջ է մինչև _________ __________________ 20___թ.
Լիազորված անձ` ____________________ Գյուղապետ ___________________
(ստորագրությունը) (ստորագրությունը)
________________________________
(անունը, ազգանունը)
Կ. Տ.