Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ՁԻԱՀ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

19 հունիսի 2006 թվականի N 687-Ա

ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի լիցենզիայի գործունեության իրականացման վայրի փոփոխություն կատարելու մասին

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածի 4-րդ մասը, ՀՀ կառավարության 29 հուլիսի 2004 թվականի N 1151-Ա որոշումը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Ընդունել ի գիտություն, որ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ (2003 թվականի սեպտեմբերի 8-ին տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության թիվ Կ-XX-000250 լիցենզիան) գործունեության իրականացման վայրը ք. Երևան, Պուշկինի 56 ա հասցեն տեղափոխվել է ք. Երևան, Աճառյան 2 հասցե:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.

2.1. Ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխությունների մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար՝ Ն. Դավիդյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։