«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
1 դեկտեմբերի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 դեկտեմբերի 1997 թվականի N 549
քաղ. Երևան
ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում Է.
1. Թույլատրել վարձակալներին գնել իրենց վարձակալած գույքը (ցանկը կցվում Է)` «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով։
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Երևանի քաղաքապետին և առաջարկել Արմավիրի, Մեղրու, Արթիկի, Վայքի, Մեծամորի քաղաքային համայնքների ղեկավարներին՝ 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչություն ներկայացնել նշված օբյեկտների գնահատման համար անհրաժեշտ տվյալները։
3. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ «փոքր» օբյեկտների գնահատման համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկամսյա ժամկետում ավարտել ցանկում ընդգրկված օբյեկտների գնահատման աշխատանքները և այդ օբյեկտները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առաջարկել դրանց վարձակալներին։
4. Սույն որոշումն ուժի մեջ Է մտնում 1997 թվականի դեկտեմբերի 1-ից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Ռ. Քոչարյան
Ց Ա Ն Կ
ԱՅՆ ՎԱՐՁԱԿԱԼՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԹՈՒՅԼԱՏՐՎԵԼ է ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՈՒՄԸ
__________________________________________________________________________________________
NN ը/կ Ծածկագիրը և հայտի համարը Օբյեկտի անվանումը Օբյեկտի հասցեն Վարձակալի անվանումը
__________________________________________________________________________________________
Տնտեսության այլ ճյուղեր
1. 97915
5915 տարածք քաղ. Արմավիր, Բաղրամյան 33 անհատ ձեռներեց Պ. Մելժումյան
2. 97955
5955 տարածք քաղ. Մեղրի, Գործարանային 45 անհատ ձեռներեց Ա. Բաղդասարյան
3. 97973
5973 տարածք քաղ. Արթիկ, Անկախության 21 «ԲՍԿ» ՍՊԸ
4. 97996
5996 տարածք քաղ, Վայք, Ջերմուկի խճ., 14 անհատ ձեռներեց Պ. Մանուկյան
5. 97997
5997 տարածք քաղ. Մեծամոր, 5 շենք անհատ ձեռներեց Յ. Քեշիշյան
ՀՀ քաղաքաշինության նախարարություն
6. 97699
5699 տարածք քաղ. Արմավիր, Հանրապետության 1 անհատ ձեռներեց Ա. Շահվերդյան
7. 98024
6024 տարածք քաղ. Թալին, Տերյան 24 Հ. Ղարիբյանի «Անահիտ» անհատական ձեռնարկություն
8. 98046
6046 տարածք քաղ. Եղվարդ, 2 շենք անհատ ձեռներեց Ա. Հարությունյան
Երևանի քաղաքապետարան
9. 98035
6035 տարածք քաղ. Երևան, Լենինականի 8, «Բյուրական» գաստրոն. տարածք «Ծբնի» ՍՊԸ