Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

1 դեկտեմբերի 1997 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 դեկտեմբերի 1997 թվականի N 550

քաղ. Երևան

ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում Է.

1. Թույլատրել վարձակալներին գնել իրենց վարձակալած գույքը (ցանկը կցվում է)՝ «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով։

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Երևանի քաղաքապետին և առաջարկել Արմավիրի, Վանաձորի, Վաղարշապատի, Արտաշատի, Աբովյանի, Մեծամորի քաղաքային համայնքների ղեկավարներին 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչություն ներկայացնել նշված օբյեկտների գնահատման համար անհրաժեշտ տվյալները։

3. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ «փոքր» օբյեկտների գնահատման համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկամսյա ժամկետում ավարտել ցանկում ընդգրկված օբյեկտների գնահատման աշխատանքները և այդ օբյեկտները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առաջարկել դրանց վարձակալներին։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի դեկտեմբերի 1-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ռ. Քոչարյան

Ց Ա Ն Կ

ԱՅՆ ՎԱՐՁԱԿԱԼՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԹՈՒՅԼԱՏՐՎԵԼ է ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՈՒՄԸ

__________________________________________________________________

NN

ը/կ Ծածկագիրը և հայտի

համարը Օբյեկտի

անվանումը Օբյեկտի հասցեն Վարձակալի անվանումը

__________________________________________________________________

1 2 3 4 5

__________________________________________________________________

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

1. 97813

5813 տաղավար քաղ. Երևան, Ֆրունզեի 12 անհատ ձեռներեց Հ. Խաչատրյան

ՀՀ Էներգետիկայի նախարարություն

2. 97671

5671 տարածք քաղ. Երևան, Հանրապետության 67 անհատ ձեռներեց Կ. Հայրապետյան

3. 97999

5999 տարածք քաղ. Երևան, Գոգոլի 1/1 «Էդվարդ-1» արտադրական կոոպերատիվ

4. 98022

6022 տարածք քաղ. Երևան, Իսահակյան 22, 1-ին մուտք անհատ ձեռներեց Վ. Քարիմյան

ՀՀ կապի նախարարություն

5. 98012

6012 տարածք և գույք քաղ. Ծաղկաձոր, «Ծաղկաձոր» հանգստյան տուն «Կոճոռ-տելեկոմ» ՓԲԸ

Տնտեսության այլ ճյուղեր

6. 96805

4805 տարածք քաղ. Վաղարշապատ, Չարենցի 5 անհատ ձեռներեց Գ. Աբրահամյան

7. 97720

5720 տարածք քաղ. Վաղարշապատ, Չարենցի 5 անհատ ձեռներեց Ռ. Սարիբեկյան

8. 97750

5750 տարածք քաղ. Արմավիր, Նորապատ, 5 «Կեսարիա» արտադրական կոոպերատիվ

9. 97825

5825 տարածք քաղ. Արտաշատ, Մարքսի 6 «Լուսինե» ՍՊԸ

10. 97909

5909 տարածք քաղ. Մեծամոր, 5 շենք անհատ ձեռներեց Հ. Թովմասյան

11. 97910

5910 տարածք քաղ. Մեծամոր, 5 շենք անհատ ձեռներեց Մ. Քոչարյան

12. 97960

5960 տարածք քաղ. Վանաձոր, Զորավար Անդրանիկի 109 «Մասիս» ՍՊԸ

13. 97965

5965 տարածք քաղ. Աբովյան, 4 մ/շ., 15 «Գ21Գ» ԼՏԸ

14. 97980

5980 տարածք քաղ. Վանաձոր, Թումանյան 1 «Աշխատուժի բորսա» ՍՊԸ

15. 97986

5986 տարածք քաղ. Մեծամոր, 5 շենք անհատ ձեռներեց Մ. Գետևոնյան

16. 98003

6003 տարածք քաղ. Վաղարշապատ, Իսահակյան 0 «Գոռ-90» ՍՊԸ

ՀՀ տրանսպորտի նախարարություն

17. 97994

5994 գույք քաղ. Երևան, Տիգրան Մեծի 74ա, N 12 տաղավար «Բորիս Մադոյան» անհատական ձեռնարկության

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

18. 97661

5661 տարածք քաղ. Եղվարդ, Երևանյան 7ա Զոհրաբյանի «Տիգրան Մեծ» անհատական ձեռնարկություն

Երևանի քաղաքապետարան

19. 95682

3266 տարածք քաղ. Երևան, Բայրոնի 2/1 անհատ ձեռներեց Ա. Կիրակոսյան

20. 97053

5053 տարածք քաղ. Երևան, Ֆուրմանովի 15 «Ֆլամինգո» արտադրական կոոպերատիվ

21. 97138

5138 տարածք քաղ. Երևան, Կոմիտասի 58 անհատ ձեռներեց Ա. Ավետիսյան

22. 97219

5219 տարածք քաղ. Երևան, Ազատության 3 «Լուսաբեր» արտադրական կոոպերատիվ

23. 97975

5975 տարածք քաղ. Երևան, Արտաշիսյան 62 «Արևշատ» արտադրական կոոպերատիվ

24. 97976

5976 տարածք քաղ. Երևան, Գարեգին Նժդեհի 30 «Արմինե-81» արտադրական կոոպերատիվ

25. 97993

5993 տարածք քաղ. Երևան, Դավթաշեն, 1-ին թաղ., 19 անհատ ձեռներեց Պ. Օհանյան

26. 98006

6006 տարածք քաղ. Երևան, Ավանեսովի 7, 1-ին մուտք «Փոքր Հայք» արտադրական կոոպերատիվ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։