Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում Է.

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը.

Հարցի անվանումը Ներկայացնողը Գլխադասային հանձնաժողովը

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 1997

թվականի մայիսի 30-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների սահմանման վերաբերյալ օրենքի ուժ ունեցող որոշում ընդունելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությանը լիազորելու մասին» որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարություն

19.11.1997 Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

2. «Մաքսային սակագնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ԱԺ պատգամավոր

Գ. Աբրահամյան

4.11.1997 Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

3. «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ԱԺ պատգամավոր

Գ. Ղարիբջանյան

31.10.1997 Ֆինանսավարկային,

բյուջետային

և տնտեսական հարցերի,

Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական

հանձնաժողովներ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Բ. ԱՐԱՐՔՑՅԱՆ

1 դեկտեմբերի 1997 թվականի,

քաղ. Երևան

Ն-212-1

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։