«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 հուլիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունիսի 2006 թվականի N 929-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 18-ի «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանն առանց մրցույթի, վարձակալությամբ հողամաս տրամադրելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի N 153-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացում կատարելու մասին» N 347-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում «431-րդ հոդվածին համապատասխան` «Ջերմային տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերությունն ազատել այդ պարտքից` կնքելով նվիրատվության պայմանագիր` նախորդ տարիների վնասների ծածկման նպատակով» բառերը փոխարինել «430-րդ հոդվածին համապատասխան` «Ջերմային տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերությունն ազատել այդ պարտքից` որպես Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի «Երևանի քաղաքապետարանին գույք հանձնելու մասին» N 1112-Ն որոշման համաձայն ընկերությունից առանձնացված և Երևանի քաղաքապետարանին հանձնված 101,7 մլն դրամ հաշվեկշռային արժեքով գույքի գնի հատուցում և ընկերության նկատմամբ պետական մարմինների պարտքերի մարում` համաձայն հավելվածի:» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2006 թ. հուլիսի 4
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
հունիսի 29-ի N 929-Ն որոշման
Ց Ա Ն Կ
ԴԱՏԱՐԱՆԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ՎՃԻՌՆԵՐՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ՀՕԳՈՒՏ «ՋԵՐՄԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳԱՆՁՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ
NN
ը/կ ՀՀ պետական մարմնի անվանումը Դատարանի վճիռը Բռնագանձման
ենթակա գումարը
1. ՀՀ ԱՆ ՔՊԻՎ 20.07.2005 թ.
N Տ-1816 2.772.800 դրամ`
հիմնական պարտքի
գումար, և 55.456 դրամ`
պետտուրքի գումար
2. Նոր Նորքի տարածքային զինկոմիսարիատ 04.10.2005 թ.
N 1972 1.049.260 դրամ
3. ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ
ոստիկանության N 1032 զորամաս 20.09.2005 թ.
N Տ-1839 1.039.390 դրամ`
հիմնական պարտքի
գումար, և 20787 դրամ`
պետտուրքի գումար
4. ՀՀ կառավարությանն առընթեր պետական
գույքի կառավարման վարչություն 03.08.2004 թ.
Տ-1578 5.017.882 դրամ,
այդ թվում` պարտքի
գումարը` 3.256.115 դրամ,
տույժը` 1.761.767 դրամ
5. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ զբաղվածության գործակալություն 05.12.2005 թ.
Տ-3099 83.272 դրամ, այդ
թվում` 45.472 դրամ`
հիմնական պարտքի
գումար, 37.800 դրամ`
տույժի գումար
6. ՀՀ կառավարությանն առընթեր հարկային
պետական ծառայության Շահումյանի
հարկային տեսչություն 28.07.2004 թ.
Տ-1577 1.089.593 դրամ`
պարտքի գումար
7. ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն 26.08.2005 թ.
Տ-2015 153.260 դրամ
Ընդամենը 11.281.700 դրամ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան