ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 2006 թվականի N 506-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 456-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի սեպտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհրդի կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 456-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2003 թ.
սեպտեմբերի 26-ի N 456-Ն որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Լ. Մկրտչյան
-ՀՀ կրթության և գիտության նախարար (խորհրդի նախագահ)
Բ. Եսայան
-ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Ա. Կարապետյան
-ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ
Ժ. Ասատրյան
-ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի սոցիալական ոլորտում բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ
Ն. Ղուկասյան
-«Կրթության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն
Ն. Հովհաննիսյան
-ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ
Ս. Մինասյան
-ՀՀ Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ
Կ. Հարությունյան -«Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2006 թ. հուլիսի 6
Երևան