Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 37-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

19 հուլիսի 2006 թ.

Պետական գրանցման թիվ 60306218

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

4 հուլիսի 2006 թ.

ք. Երևան N 08-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 37-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի բ/ կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թվականի դեկտեմբերի 23-ի «2006 թվականի պետական վիճակագրական աշխատանքների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 37-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

ա/ «Վարչական վիճակագրություն իրականացնող մարմինների կողմից պետական վիճակագրական աշխատանքների համար Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը ներկայացվելիք որոշ ամփոփ աշխատանքների (ցուցանիշների) ցանկը» հավելված VI-ի «1. Ըստ ոլորտների» բաժնից հանել

-,,- Հանրապետությունում լիցենզավորված

հեռահաղորդակցության բնագավառում

ծառայություն մատուցող

կազմակերպությունների ցանկը Աղյուսակի տեսքով

(եռամսյակային) 20 Ներքին

օգտագործման

համար

տողը,

բ/ «Վարչական վիճակագրություն իրականացնող մարմինների կողմից պետական վիճակագրական աշխատանքների համար Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը ներկայացվելիք որոշ ամփոփ աշխատանքների (ցուցանիշների) ցանկը» հավելված VI-ի «2. Ըստ վարչական վիճակագրություն իրականացնող մարմինների» բաժնից հանել

-,,- Հանրապետությունում լիցենզավորված

հեռահաղորդակցության բնագավառում

ծառայություն մատուցող

կազմակերպությունների ցանկը Աղյուսակի տեսքով (եռամսյակային) 20

տողը:

Նախագահ Ս. Մնացականյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։