Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 Թ. ԱՊՐԻԼԻ 16-Ի N 245-Կ ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 հուլիսի 2006 թ.

Պետական գրանցման թիվ 32206219

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

20 հուլիսի 2006 թ.

ք. Երևան N 06-195-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 Թ. ԱՊՐԻԼԻ 16-Ի N 245-Կ ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 912-Ն որոշման պահանջները.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում գործավարության կազմակերպման հրահանգը հաստատելու մասին» 2002թ. ապրիլի 16-ի N 245-Կ հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները`

1.1 Հրամանով հաստատված հրահանգում`

ա) 20-րդ կետում «պետական գրանցման վճարի» բառերից հետո ավելացնել «, գույքի արժեքի վճարման» բառերը:

բ) 21-րդ կետը լրացնել կ/.1 ենթակետով հետևյալ բովանդակությամբ`

«կ/.1 Օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում՝ հողամասերի կադաստրային արժեքի վճարների և (կամ) շենքերի, շինությունների համար նախատեսված վճարների անդորրագրերը:»:

գ) 25-րդ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ`

«Գույքի արժեքի վճարումը կատարված չլինելու դեպքում` 2-րդ օրը:»:

2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Մուսայանի վրա:

Կոմիտեի նախագահ՝ Մ. Վարդանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։