Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

24 հուլիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հուլիսի 2006 թվականի N 985-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածների պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Գյումրու «Շիրակ» օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 288044 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը (այսուհետ` գույք)` համաձայն N 1 հավելվածի, և այն ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` բաժնետոմսերի մի մասի ձեռքբերմամբ և մարմամբ` համապատասխան չափով նվազեցնելով «Գյումրու «Շիրակ» օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

2. «Հայաերոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 138322 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը (այսուհետ` գույք)` համաձայն N 2 հավելվածի, և այն ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` բաժնետոմսերի մի մասի ձեռքբերմամբ և մարմամբ` համապատասխան չափով նվազեցնելով «Հայաերոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

3. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի առանձնացման ժամանակ առաջացող ավելացված արժեքի հարկի գումարը վճարել «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված կարգով:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին`

ա) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը.

բ) մշակել համագործակցության միջոցառումներ` «Ազատան» ենթակայանից «Շիրակ» օդանավակայանի բարձրավոլտ էներգասնուցումն ապահովելու ուղղությամբ և հեռավոր առբերիչ ռադիոփարոսը քաղաքացիական ավիացիայի պահանջների համար օգտագործելու նպատակով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. հուլիսի 14

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2006 թվականի

հուլիսի 13-ի N 985-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ԳՅՈՒՄՐՈՒ «ՇԻՐԱԿ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN

ը/կ Գույքի անվանումը Հաշվեկշռային արժեքը

(դրամ)

1. «Շիրակ» օդանավակայանի հեռավոր առբերիչ ռադիոփարոսի մասնաշենքը և կից տարածքը 287284

2. «Շիրակ» օդանավակայանի հեռավոր առբերիչ ռադիոփարոսի 10x63 ուժային տրանսֆորմատոր 300

3. «Շիրակ» օդանավակայանի հեռավոր առբերիչ ռադիոփարոսի «ԿՍՕ-366» ուժային սարքավորումների համալիր 460 (115 x 4)

Ընդամենը 288044

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2006 թվականի

հուլիսի 13-ի N 985-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ՀԱՅԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN

ը/կ Գույքի անվանումը Հաշվեկշռային արժեքը

(դրամ)

1. «Շիրակ» օդանավակայանի հեռավոր առբերիչ ռադիոփարոսի հիմնական միջոցներ 65312

2. «Շիրակ» օդանավակայանի հեռավոր առբերիչ ռադիոփարոսի շրջանառու միջոցներ 73010

Ընդամենը 138322

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։