Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

24 հուլիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հուլիսի 2006 թվականի N 987-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի «Ապահովագրական գործակալի գործունեության կանոնակարգի օրինակելի ձևը, դրանում ներառվող պայմանները և առանձնահատկությունները հաստատելու մասին» N 611-Ն որոշումը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի «Ապահովագրական վկայագրերի հաշվառման, պահպանման և լիազորված պետական կառավարման մարմին եռամսյակային հաշվետվություն ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 672-Ն որոշումը.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 28-ի «Ապահովագրական սակագների հիմնավորման կարգը սահմանելու մասին» N 1296-Ն որոշումը.

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 28-ի «Վերաապահովագրության պահանջները սահմանող կարգը հաստատելու մասին» N 1297-Ն որոշումը.

ե) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 20-ի «Ապահովագրական ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանը, դրա կիրառման մասին հրահանգը, ֆինանսական հաշվետվությունների ձևերը և դրանց լրացման մասին հրահանգը սահմանելու մասին» N 1839-Ն որոշումը.

զ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Ապահովագրական պահուստների տեսակները և ձևավորման կարգը սահմանելու մասին» N 2146-Ն որոշումը.

է) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Ապահովագրական ընկերությունների հիմնական տնտեսական նորմատիվների չափը, դրանց ձևավորման և հաշվարկման կարգը, ինչպես նաև այդ նորմատիվների վերաբերյալ հաշվետվության ձևը, դրա լրացման, ներկայացման կարգն ու ժամկետները սահմանելու մասին» N 2174-Ն որոշումը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. հուլիսի 15

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։