Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ-ՈՒՄ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1999-01-01-ից մինչև 2001-07-02։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2001-07-02Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հունվարի 1995 թվականի N 6

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Հանրապետության բնակչության թվաքանակի, կազմի, նրա տեղաբաշխման վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև սոցիալ-տնտեսական զարգացման նոր ծրագրերի մշակման համար անհրաժեշտ տվյալներ ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. (կետՆ ուժը կորցրել է 03.12.98 N 761)

2. Մարդահամարի նախապատրաստման, անցկացման, տվյալների մշակման, արդյունքների ամփոփման, վերլուծության և նյութերի հրատարակման աշխատանքների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության վրա:

3. (կետՆ ուժը կորցրել է 03.12.98 N 761)

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, ֆինանսների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 453 որոշմամբ ստեղծված հանձնաժողովի համաձայնությամբ որոշել մարդահամարի անցկացման մեթոդաբանության բնագավառում գիտական հետազոտությունների, ինչպես նաև մարդահամարի նյութերի մշակման համար 1995 թվականին անհրաժեշտ տեխնիկական միջոցների ձեռքբերման ֆինանսավորման ծավալներն ու աղբյուրները:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։