Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍՏԱՑՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 11. Եկամուտների վերաբերյալ տեղեկություն ներկայացնելը

գործել է մինչև 2012-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 11. Եկամուտների վերաբերյալ տեղեկություն ներկայացնելը

1. Կազմակերպությունները ֆիզիկական անձանց վճարված եկամուտների վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմնին ներկայացնում են «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Ֆիզիկական անձինք կամ կազմակերպությունները պարտավոր են եկամուտ ստացած ֆիզիկական անձանց պահանջով տալ հաշվարկված և վճարված եկամուտների, իրականացված նվազեցումների և պահված եկամտահարկի վերաբերյալ հարկային մարմնի սահմանած տեղեկանք՝ հարկային մարմիններին ներկայացնելու համար:

3. Բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունները հարկային մարմնին տրամադրվում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։