Գլուխ 8 · ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 20. Հայտարարագրման ենթակա եկամուտ ունենալու պայմաններում հայտարարագիր չներկայացնելը
Հոդված 20. Հայտարարագրման ենթակա եկամուտ ունենալու պայմաններում հայտարարագիր չներկայացնելը
(Վերնագիրը խմբ 18.03.09 ՀՕ-58-Ն)
Հայտարարագրման ենթակա եկամուտ ունենալու պայմաններում հայտարարագիր չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` չհայտարարագրված եկամտի 10 տոկոսի չափով:
Սույն տուգանքը չի կիրառվում, եթե`
1) չհայտարարագրված եկամուտը ենթակա է Հայաստանի Հանրապետության հարկային oրենսդրությամբ սահմանված կարգով հարկման.
2) չհայտարարագրված եկամուտը հարկվել է Հայաստանի Հանրապետության հարկային oրենսդրությամբ սահմանված կարգով.
3) կառավարության սահմանած կարգով հիմնավորվում են եկամտի ստացման աղբյուրը և չափը:
(20-րդ հոդվածը խմբ. 18.03.09 ՀՕ-58-Ն)