Հոդված 2
Հոդված 2.
Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետը «վիճակի նկատմամբ» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության` անասնաբուժական պետական տեսչության մարմինների կողմից կենդանական ծագման մթերքի և հումքի, կերերի և լրացակերերի վերամշակման, պահպանման, տեղափոխման և իրացման, կենդանիների պահվածքի, տեղափոխման, իրացման, սպանդի գործընթացներում անասնաբուժասանիտարական անվտանգության, Հայաստանի Հանրապետության անասնաբուժության բնագավառի օրենսդրության, կենդանիների հիվանդությունների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերացման միջոցառումների կազմակերպման և իրականացման խախտումների բացահայտմանն ուղղված դեպքերում, գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության մարմինների կողմից առանց տեխնիկական վկայագրի և պետական համարանիշի գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման, տրակտորիստ-մեքենավարի կողմից առանց վարման իրավունքի վկայականում նշված համապատասխան խմբի և կարգի վարման, առանց տեխնիկական զննման վարման դեպքերում, բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչության մարմինների կողմից կարանտինային վնասատուների, բույսերի հիվանդությունների և մոլախոտերի դեմ պայքարի աշխատանքների նկատմամբ, կարանտինային ստուգման և համապատասխան մշակման չենթարկված արտասահմանյան երկրներից բերված նյութերը սահմանային երկաթուղային կայարաններից, ավտոկայարաններից, օդանավակայաններից և սահմանային այլ կետերից արտահանման նկատմամբ, հողօգտագործողների կողմից ոչ կարանտինային մոլախոտերի դեմ պայքարի ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու նկատմամբ, ժամկետանց, անորակ և արտադրությունից դուրս եկած բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների նկատմամբ, ինչպես նաև համապատասխան անվանացանկում չընդգրկված և ոչ թույլատրելի պայմաններում վաճառվող, հողում և բուսական ծագում ունեցող մթերքներում թունանյութերի և պարարտանյութերի թույլատրելի մնացորդային առավելագույն քանակների գերազանցման նկատմամբ» բառերով: