Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N 1630-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

29 հուլիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հուլիսի 2006 թվականի N 1015-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N 1630-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 4-ի «Համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի N 238 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1630-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման N 1 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հավելված N 1

ՀՀ կառավարության 2004 թվականի

նոյեմբերի 4-ի N 1630-Ն որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

Կ. Ճշմարիտյան

- ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար (խորհրդի նախագահ)

Գ. Բադալյան

- ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ (խորհրդի նախագահի տեղակալ)

Ա. Շահինյան

- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ

Ս. Գալստյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Վ. Առաքելյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ

Ա. Վանյան

- ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ

Ռ. Դայան

- ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի ստանդարտացման, չափագիտության և համապատասխանության հավաստման վարչության պետ

Ա. Առաքելյան

- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի նորմատիվամեթոդական վարչության ստանդարտների և տեխնիկական կանոնակարգերի բաժնի պետ

Օ. Կարապետյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի տեխնիկական նորմավորման և ստանդարտացման բաժնի պետ

Գ. Մինասյան

- Հայաստանի շինարարների միության տնօրեն (համաձայնությամբ)

Մ. Հակոբյան

- Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ (համաձայնությամբ)

Ա. Եղոյան

- «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Ա. Պողոսյան

- Սպառողների միության նախագահ (համաձայնությամբ)

Ց. Գևորգյան

- «Հայաստանի վաճառականներ» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Ն. Մկրտչյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության հավատարմագրման գործակալության պետ (խորհրդի քարտուղար)»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. հուլիսի 24

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։