«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 մայիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 ապրիլի 2006 թվականի N 601-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006/2007 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ, ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ, ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՇԽՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2006/2007 ուսումնական տարվա`
ա) մագիստրատուրա ընդունելության տեղերը`
պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ` 350 տեղ, այդ թվում` միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետություններում սովորողների համար` պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով,
բ) ասպիրանտուրա ընդունելության տեղերը`
պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ` 224 տեղ, այդ թվում` միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետություններում սովորողների համար` պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով,
նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ` 145 տեղ,
գ) դոկտորանտուրա ընդունելության պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ` 11 տեղ:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2006/2007 ուսումնական տարվա մագիստրատուրա, ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը` համաձայն հավելվածի:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության 2006/2007 ուսումնական տարվա մագիստրատուրա, ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության պետական կրթաթոշակով և առանց պետական կրթաթոշակի, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ տեղերը` ըստ մասնագիտությունների, բաշխում և տեղադրում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը` բարձրագույն ուսումնական հաստատություններում ու գիտական կազմակերպություններում` համաձայն Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններից ստացված հայտերի:
4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը բուհերում և գիտական կազմակերպություններում, ըստ ներկայացված հայտերի, տեղադրել մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորելու նաև վճարովի ուսուցմամբ և առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի տեղեր:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2006 թ. մայիսի 6
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
ապրիլի 6-ի N 601-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006/2007 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ, ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ, ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
Կազմակերպության
անվանումը Բաշխումը
ասպիրանտուրա մագիստրատուրա դոկտորանտուրա
առկա,
տարկետման
իրավունքով հեռակա
1 2 3 4 5
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա 34 18 5 -
Երևանի պետական համալսարան 39 15 200 2
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան 29 17 100 2
Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան 5 8 1
Հայաստանի պետական ագրարային համալսարան 18 14 30 1
Երևանի պետական լեզվաբանական համալսարան 2 3 - 1
Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ 17 15 - 1
ՀՀ պետական կառավարման ակադեմիա 9 - - 1
Հայկական պետական մանկավարժական համալսարան 7 9 - -
Երևանի պետական բժշկական համալսարան 10 - - 1
Երևանի պետական կոնսերվատորիա 4 3 - -
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ 1 2 - -
Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա 2 2 - -
Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ 1 2 - -
Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ 1 2 - -
Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտ 1 3 - -
Հայաստանում ֆրանսիական համալսարան 1 - - -
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
---------------------------
Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ 8 -
«Ռադիոֆիզիկայի ԳՀԻ» ՓԲԸ - 1
«Երևանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ» ՓԲԸ - 1
«Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ - 3
«Կենսատեխնոլոգիայի ԳՀԻ» ՓԲԸ - 3
«ԵրԱԿՀ ԳՀԻ» ՓԲԸ - 1
«Նյութաբանության ԳԱՁ» ՓԲԸ - 1
«Երևանի օպտիկաֆիզիկական չափումների ԳՀԻ» ՓԲԸ - - - -
ՀՀ առողջապահության նախարարություն 2 9 - 1
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն 1 5 - -
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն 4 4 - -
ՀՀ էներգետիկայի նախարարություն - 2 - -
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն - 2 - -
Օտարերկրյա բուհեր 28 - 15 -
Ընդամենը 224 145 350 11
(հավելվածը լրաց., փոփ. 08.06.06 N 874-Ն, 13.07.06 N 997-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան