Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

10 օգոստոսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 օգոստոսի 2006 թվականի N 1099-Ն

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի «ե» ենթակետին համապատասխան` Մեղրի-Շվանիձոր-Վերիշեն-Շիշկերտ-Ծավ-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի շինարարական աշխատանքների իրականացմանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Մեղրի-Շվանիձոր-Վերիշեն-Շիշկերտ-Ծավ-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի շինարարության համար «ՍԱՆԳ ՌԱՀ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` Իրանի Իսլամական Հանրապետության Հադիշահր և Ջուլֆա քաղաքներում գրանցված տրանսպորտային միջոցները` Հայաստանի Հանրապետություն մինչև 30 հազ. տոննա ասֆալտբետոնե խառնուրդ ներկրելու համար 2006 թվականի օգոստոսի 15-ից մինչև նոյեմբերի 15-ը ազատվում են Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարից:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. օգոստոսի 4

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։